«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Կայ­ծից բոց կբռնկ­վի, իսկ էլ­ցան­ցում՝ թքած ու­նեն

Կայ­ծից բոց կբռնկ­վի, իսկ  էլ­ցան­ցում՝ թքած ու­նեն
30.06.2020 | 00:12
Ան­տեր վի­ճա­կը տա­րի­նե­րի պատ­մու­թյուն ու­նի, ո­րի հետ ոչ մի կերպ չեն հա­մա­կերպ­վում մի ամ­բողջ գյուղ հի­շեց­նող Բա­դալ Մու­րա­դյան թիվ 1 բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի բնա­կիչ­նե­րը։ Չեն էլ կա­րող, քա­նի որ ի­րենց քթի տակ գտն­վող պու­րակ-խա­ղահ­րա­պա­րա­կի մեջ­տե­ղով, ըն­դա­մե­նը 2 մետր բարձ­րու­թյամբ անց­նում են տաս­նյա­կից ա­վե­լի հին ու նոր է­լեկտ­րա­կան լա­րեր, ո­րոնք թույլ քա­մու դեպ­քում ի­րար են գա­լիս, խճճ­վում... Եվ բա­ցառ­ված չէ, որ կայ­ծից բոց կբռնկ­վի՝ ան­ցան­կա­լի հետևանք­նե­րով։
Աբ­սուրդն այն է, որ պու­րա­կի պա­րիսպ­նե­րի տա­կով խո­յա­ցող է­լեկտ­րա­կան սյու­նե­րը թո­ղած, էլ­ցան­ցի մաս­նա­գետ­նե­րը ընտ­րել են կարճ և հեշտ տար­բե­րա­կը՝ հո­սան­քա­լա­րն ամ­րաց­րել ծա­ռե­րի ճյու­ղե­րին, ան­գամ գա­զա­տար խո­ղո­վա­կին։
Թափ­թփ­վա­ծու­թյու­նը, որն իր մեջ ռիս­կեր է պա­րու­նա­կում, սկս­վում է թա­ղա­մա­սը սնու­ցող է­լեկտ­րաեն­թա­կա­յա­նից. թի­թե­ղյա տա­նի­քի վրա ա­ռա­ջա­ցած լա­րե­րի սար­դոս­տայ­նը ոչ մե­կին չի հե­տաք­րք­րում, չի զգո­նաց­նում՝ բա­ցի բնա­կիչ­նե­րից։
Ոգևոր­ված երկ­րում տե­ղի ու­նե­ցած ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խու­թյու­նից և սպաս­վող բա­րե­փո­խում­նե­րին ըն­դա­ռաջ, 200-ից ա­վե­լի բնա­կիչ­նե­րի կող­մից ըն­տր­ված ներ­կա­յա­ցուց­չա­կազ­մը ա­ռանց պա­շար­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ներ­խու­ժել է «Նոր Նորք և Ա­վան» վար­չա­կան շր­ջան­նե­րի սպա­սարկ­ման տա­րած­քա­յին էլ­ցանց։ Ղե­կա­վա­րու­թյա­նը հան­դի­պել չի հա­ջող­վել՝ COVID-19-ով պայ­մա­նա­վոր­ված աշ­խա­տան­քա­յին նոր կա­նոն­նե­րով։ Բայց և այն­պես, օր­վա մուտ­քը վե­րահս­կող պա­հա­կի շնոր­հիվ բո­ղո­քա­վոր­նե­րը հա­ջո­ղել են հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­նալ գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տի հետ։
-Հար­գար­ժան Մա­տի­նյանն ա­ռա­ջին ան­գամ զար­ման­քով ըն­դու­նեց մեր խն­դի­րը՝ պա­հան­ջե­լով գրա­վոր տե­ղե­կատ­վու­թյուն,- ա­սաց բնա­կիչ­նե­րից մեկն ու շա­րու­նա­կեց,- բայց հենց որ ա­ռար­կե­ցինք, փո­խեց վե­րա­բեր­մուն­քը։
Կար­ճատև երկ­խո­սու­թյունն ա­վարտ­վել է պաշ­տո­նա­կան խոս­տու­մով. «Վա­ղը բրի­գադ կու­ղար­կեմ, տե­ղում կու­սում­նա­սի­րեն և ինչ որ հարկն է, կա­նեն»։
Հա­վա­տա­ցին։ Վե­րա­դար­ձան։ Սպա­սե­ցին։ Ա­վե­լի քան 20 օր։ Ոչ մի տե­ղա­շարժ։
Ո­չինչ չփոխ­վեց, բայց գնա­լով պու­րակն ա­վե­լի մար­դա­շատ դար­ձավ։ Պահ­պա­նե­լով պա­րե­տա­տան սահ­մա­նած կա­նոն­նե­րը, ծնող­նե­րի աչ­քի ա­ռաջ ան­հոգ վազվ­զող, խա­ղա­մի­ջոց­նե­րից օգտ­վող ե­րե­խա­նե­րի գլ­խա­վերևում ճոճ­վող վտան­գա­լե­ցուն հո­սան­քագ­ծե­րը մնա­ցին նույ­նը։ Եվ Աստ­ված չա­նի, որ դրան­ցից մեկն ու մե­կը կտր­վի, ընկ­նի գե­տին...
Բնա­կիչ­նե­րի տե­ղին ան­հան­գս­տու­թյա­նը և օ­րի­նա­կան պա­հան­ջին տեր կանգ­նե­լով, նախ՝ ե­ղանք տե­ղում, այ­նու­հետև փոր­ձե­ցինք մի­ջամ­տել, հաս­կա­նալ, թե որն է խն­դի­րը։ Էլ­ցան­ցի նույն պաշ­տո­նյան սի­րա­լիր գտն­վեց։ Հի­շեց պրոբ­լե­մը։ ՈՒ չզ­լա­ցավ՝ իմ հս­կո­ղու­թյան տակ կառ­նեմ։ Մենք էլ «ծա­ծուկ» ո­րո­շե­ցինք հետևել նրա խոս­քի և գոր­ծի հա­մակ­ցու­թյա­նը։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Հ. Գ. 1. Ճար­տա­րա­գետ Մա­տի­նյա­նին և առ­հա­սա­րակ ցան­կա­ցած մեծ ու փոքր ղե­կա­վար­նե­րին ի՞նչն է հա­տուկ, որ կար­ծիք ստեղ­ծե­լու տե­ղիք է տա­լիս՝ սի­րա­լիր պա­տաս­խանն ու գոր­ծի բա­րե­համ­բույր ձգձ­­գու՞մը, թե՞ այլ տո­նայ­նու­թյամբ խո­սե­լուց հե­տո ան­մի­ջա­պես գոր­ծի անց­նե­լը։
Այս դեպ­քում նկա­տի կու­նե­նանք եր­կու­սից մե­կը։ Ո՞­րը։
Հ. Գ. 2. Թեր­թը պատ­րաստ էր տպագ­րու­թյան, երբ խմ­բագ­րու­թյու­նում ստաց­ված զան­գը փո­խեց աշ­խա­տան­քա­յին լար­վա­ծու­թյու­նը. մեր մի­ջամ­տու­թյու­նը դրա­կան ար­դյունք էր տվել։ Բնա­կիչ­նե­րը հա­ճե­լիո­րեն զար­մա­ցած հետևել էին, թե ինչ­պես են Մա­տի­նյա­նի դե­սանտ ի­ջեց­րած աշ­խա­տա­խումբն ու տեխ­նի­կան մի քա­նի ժամ­վա ըն­թաց­քում վնա­սա­զեր­ծում վտան­գի ա­ռա­ջին աղ­բյու­րը։ Լիա­հույս են, որ ա­ռա­ջի­կա նյու­թա­մա­տա­կա­րար­ման դեպ­քում գլ­խա­վոր ճար­տա­րա­գե­տը իր խոս­քից ա­վե­լին կա­նի՝ պու­րա­կի տա­րած­քով այլևս չեն անց­նի ոչ մի հա­ղոր­դա­լար, ե­ռա­ֆազ մա­լուխ­ներ, կա­վե­լա­նան նոր լու­սա­տու­ներ և ա­մե­նա­կարևո­րը՝ տեխ­նի­կա­կան ոչ ճիշտ լու­ծում­ներն ու է­լեկտ­րաեն­թա­կա­յա­նը կար­գի կգան 15 տար­վա ան­տե­րու­թյու­նից հե­տո։
Դիտվել է՝ 28027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ