ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ռեա­լը» շր­ջան­ցեց «Բար­սե­լո­նին»

«Ռեա­լը» շր­ջան­ցեց «Բար­սե­լո­նին»
23.06.2020 | 01:55

Վերջ։ Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին բո­լոր գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­ներն էլ մար­տա­կան ու­ղեգ­ծում են։ Միակ բա­ցա­ռու­թյու­նը կազ­մում է ֆրան­սիա­կա­նը, որ­տեղ, նկա­տի ու­նե­նա­լով կո­րո­նա­վի­րու­սի մո­լեգ­նու­մը, երկ­րի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյան մա­կար­դա­կով ո­րոշ­վեց չվեր­սկ­սել ա­ռաջ­նու­թյունն ու թի­մե­րի վերջ­նա­կան դա­սա­վո­րու­թյան հար­ցում հիմք ըն­դու­նել տվյալ պա­հի դրու­թյամբ ո­րի որ տե­ղում գտն­վե­լու փաս­տը։
Ար­դա­րա­ցի՞ էր նման ո­րո­շու­մը. պա­տաս­խան տա­լը բնա­կա­նա­բար մեր ի­րա­վա­սու­թյուն­նե­րից դուրս է, թե­պետ ֆրան­սիա­ցի­նե­րը գու­ցե թե փոքր-ինչ փութ­կոտ ե­ղան վճ­ռե­լի­քում։ Սա­կայն, ե­թե ան­կեղծ, լա­վա­գույն հն­գյա­կից, ե­թե կոնկ­րետ մե­կի առն­չու­թյամբ պի­տի նմա­նօ­րի­նակ վճիռ կա­յաց­վեր, լա­վա­գույն տար­բե­րա­կը ֆրան­սիա­կան դի­վի­զիո­նի տար­բե­րակն էր հենց թե­կուզ միայն նրա­նով, որ այն իր լար­վա­ծու­թյամբ այդ հն­գյա­կի ա­մե­նա­թույլ օ­ղակն է։ Գու­ցե թե ա­սա­ծիս կլի­նեն հա­կա­ռա­կող­ներ, սա­կայն սա մեր կար­ծիքն է, ու այն ան­փո­փոխ է։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
30-րդ տու­րի կենտ­րո­նա­կան հան­դի­պումն Ան­դա­լու­զիա­յի սր­տում կա­յա­նա­լիք «Սևի­լիա»-«Բար­սե­լոն» դի­մա­կա­յու­թյունն էր, որ­տեղ, «Բար­սե­լո­նի» կող­մից միա­վոր կորց­նե­լու դեպ­քում, ինչ­պես նաև պայ­մա­նա­վոր­ված այլ հան­գա­մանք­նե­րով, Մադ­րի­դի «Ռեա­լը» կա­րող էր դառ­նալ կամ ա­ռաջ­նու­թյան միանձ­նյա ա­ռա­ջա­տար, կամ հաս­տա­տել եր­կիշ­խա­նու­թյուն։ Հաս­կա­նա­լի է, որ այս կամ-կամ-ն ու­ներ շատ էա­կան նա­խա­պայ­ման՝ «սե­րուց­քա­յին­նե­րը» պի­տի պար­տադ­րա­բար հաղ­թեին «Ռեալ Սո­սիե­դա­դի» հետ ար­տագ­նա խա­ղում։ Սա­կայն վե­րը հի­շա­տա­կած պայ­ման­նե­րի գլ­խա­վոր ա­ռա­ջադ­րո­ղը, ինչ­պես տես­նում ենք, կա­տա­լո­նյան ա­կումբն էր «Սևի­լիա­յի» հետ օր ա­ռաջ ու­նե­նա­լիք խա­ղով։ Տան­տե­րե­րի «ա­տա­մով թիմ» լի­նե­լու մա­սին ըն­թեր­ցո­ղին ա­վե­լորդ ան­գամ չհի­շեց­նենք, սա­կայն հի­շո­ղու­թյու­նը թար­մաց­նե­լու կար­գով ա­սենք, որ ըն­թա­ցի­կում այն պայ­քա­րում է ոչ միայն եվ­րա­խա­ղար­կու­թյուն­նե­րին մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նա­լու, այլև բրոն­զե մե­դալ­նե­րի հա­մար։ Ա­սել է թե ոչ պա­կաս շա­հագ­րգ­ռու­թյուն ու­ներ։
«Ա­ռա­ջին ե­րե­սուն րո­պե­նե­րը շատ հու­սադ­րող էին։ Հյու­րըն­կալ­վե­լիս մենք խա­ղում էինք հրա­շա­լի։ Սա­կայն ջուր խմե­լու ա­ռա­ջին դա­դա­րից հե­տո մենք մի փոքր տե­ղի տվե­ցինք՝ թույլ տա­լով կո­րուստ­ներ։ Երկ­րորդ խա­ղա­կե­սում գն­դա­կի կո­րուստ­նե­րը շա­րու­նակ­վե­ցին, ին­չը հան­գեց­րեց նրան, որ «Սևի­լիան» սկ­սեց վե­րահս­կել գն­դա­կը, իսկ այդ թի­մը, ստա­նա­լով ա­զատ տա­րա­ծու­թյուն, միշտ վնաս է հասց­նում մր­ցակ­ցին»։ Այս­տեղ առ­կա­խենք կա­տա­լո­նյան ա­կում­բի գլ­խա­վոր մարզ­չի մտ­քի ըն­թացքն ու ա­սենք, որ վնա­սը ե­ղավ այն­քա­նով, որ «Բար­սե­լո­նը» հան­դի­պումն ա­վար­տեց գո­լա­զուրկ ոչ-ո­քիով։
Բնա­կա­նա­բար այս ոչ-ո­քիով աշ­խարհ չի ա­վեր­վել, սա­կայն խն­դիր­ներն են բար­դա­ցել՝ հե­տա­գա­յի կտր­ված­քով վրի­պե­լու կամ հա­րա­բե­րա­կա­նո­րեն վրի­պե­լու շանս այլևս չկա, ար­դյուն­քը միայն քեզ­նով պայ­մա­նա­վոր­ված չի լի­նե­լու, սրանց գա­լիս են գու­մար­վե­լու կազ­մի հետ ե­ղած բար­դու­թյուն­նե­րը (Լուիս Սուա­րե­սը թե­պետ վնաս­ված­քը հիմ­նո­վին բու­ժել է, սա­կայն ամ­բող­ջա­պես լավ մար­զա­վի­ճա­կում չէ, Սեր­խիո Ռո­բեր­տոն ու Ֆրեն­կի դե Յոն­գը դեռ լա­զա­րե­թում են, տրանս­ֆե­րա­յին պա­տու­հա­նը դեռ փակ է, թի­մին թարմ ա­րյուն նե­րար­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն չկա)։ Սրանք ման­րուք­ներ չեն։ Հըն­թացս էլ ա­սենք, որ վեր­ջին 16 խա­ղում «Բար­սե­լոնն» ա­ռա­ջին ան­գամ ար­տագ­նա­յում գոլ չխ­փեց՝ խա­ղա­դաշ­տում Մե­սի ու­նե­նա­լով, որ­քան էլ որ նա մնում է ա­ռաջ­նու­թյու­նում ա­մե­նա­շատ դար­պա­սի գրա­վում ար­ձա­նագ­րած ֆուտ­բո­լիս­տը։
Դառ­նանք «Ռեա­լին»։
Ե­թե «ար­քա­յա­կա­նը» չեմ­պիո­նու­թյան հա­մար է պայ­քա­րում, իսկ այն դժ­վար թե այլ խն­դիր ու­նե­նա սահ­մա­նած, մինչև ա­ռաջ­նու­թյան ա­վարտ մնա­ցած բո­լոր դի­մա­կա­յու­թյուն­նե­րը նրա հա­մար եզ­րա­փակ­չի ար­ժե­քի են, ու գո­նե այս փու­լից այն սկս­վեց «Ռեալ Սո­սիե­դա­դի» հետ ար­տագ­նա խա­ղով։
Միան­գա­մից ա­սենք, որ մր­ցաշր­ջա­նի ա­ռա­ջին կե­սում տո­նած հաղ­թա­նակն «ար­քա­յա­կա­կանն» այս ան­գամ էլ կրկ­նեց (հաղ­թել է 2։1 հաշ­վով), 65 միա­վո­րով դուրս ե­կավ ա­ռա­ջին տեղ՝ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով երկ­րորդ հո­րի­զո­նա­կան մղե­լով չեմ­պիո­նա­կան պայ­քա­րի իր գլ­խա­վոր մր­ցակ­ցին։
Ինչ վե­րա­բե­րում է նրա օր­վա մր­ցակ­ցին` 47 միա­վո­րով վե­ցե­րորդ տե­ղում ըն­թա­ցող «Ռեալ Սո­սիե­դա­դին», ինչ խոսք, ա­կում­բը մնում է Եվ­րո­պա­յի լի­գա­յի խմ­բա­յին պայ­քա­րի հա­վակ­նորդ­նե­րի թվում, սա­կայն այս երկ­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը թի­մում առ­կա պրոբ­լեմ­նե­րի մա­սին է խո­սում ու ա­նուղ­ղա­կի հա­վաս­տում, որ ա­ռաջ­նու­թյան մնա­ցած ութ խա­ղը նման տրա­մադր­վա­ծու­թյամբ անց­կաց­նե­լը թի­մին ոչ մի լավ բան չի խոս­տա­նում, էլ չա­սենք, որ նրա պես 47 միա­վոր ու­նե­ցող, վեր­ջին ե­րեք խա­ղում 9 միա­վոր վաս­տա­կած «Վի­լիա­ռեա­լը» գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի հա­վակ­նոտ է դառ­նում։ Վերս­կս­ված ա­ռաջ­նու­թյու­նում նրա զոհն է ե­ղել «Գրա­նա­դան»։ Թող որ հաղ­թա­նա­կը ե­ղել է նվա­զա­գույն հաշ­վով, բայց այն ե­ղել է մր­ցակ­ցի հար­կի տակ։
Անց­նենք մյուս խա­ղե­րին։
«Բար­սե­լո­նի» հետ «Սևի­լիա­յի» գրան­ցած ոչ-ո­քիից ա­ռա­վե­լա­գույնս օգտ­վեց «Աթ­լե­տի­կոն», ո­րը «Վա­լիա­դո­լի­դին» տնա­յին խա­ղում հաղ­թեց նվա­զա­գույն հաշ­վով ու լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րով, 52 միա­վո­րով բարձ­րա­ցավ եր­րորդ հո­րի­զո­նա­կան։
Լա լի­գա­յի ա­ռա­ջին յոթ­նյա­կի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյունն ա­վար­տենք «Խե­տա­ֆե»-«Էյ­բար» դի­մա­կա­յու­թյան հի­շա­տակ­մամբ։ Այս­տեղ գրանց­վել է ոչ-ո­քի ար­դյունք՝ 1։1, ին­չը տան­տե­րե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տվել 48 միա­վո­րով ամ­րագ­րե­լու հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Երկ­րի չեմ­պիո­նու­թյու­նը վա­ղօ­րոք նվա­ճած «Բա­վա­րիան» սե­փա­կան հար­կի տակ վս­տահ հաղ­թա­նակ տո­նեց «Ֆրայ­բուր­գի» նկատ­մամբ՝ 3։1, վեր­ջի­նիս վերջ­նա­կա­նա­պես զր­կե­լով ա­ռա­ջին յոթ­նյա­կում հայ­տն­վե­լու, եվ­րա­խա­ղար­կու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։
Փոխ­չեմ­պիո­նու­թյան հա­մար ա­ռանց­քա­յին էր 63 միա­վոր ու­նե­ցող «Լայպ­ցի­գի» դի­մա­կա­յու­թյու­նը Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» հետ։ Հաղ­թե­լով 2։0 հաշ­վով՝ հյու­րե­րը հե­տա­գա­յի հա­մար ար­դեն զրո­յա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող պոկ­վա­ծու­թյու­նը հասց­րին վեց միա­վո­րի ու վա­ղա­պես տի­րա­ցան ար­ծա­թե մե­դալ­նե­րին։
«Լայպ­ցի­գի» նման խա­ղա­դաշ­տից գլ­խի­կոր հե­ռա­ցավ «Հեր­տա­յին» հյուր գնա­ցած «Բա­յե­րը»՝ նույն­պես զի­ջե­լով 0։2 հաշ­վով ու էա­պես բար­դաց­նե­լով Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յին փուլ մտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։
Ի տար­բե­րու­թյուն «Լայպ­ցի­գի» ու «Բա­յե­րի», տու­րը հա­ջո­ղակ ե­ղավ «Պա­դեր­բոռ­նի» հետ նրա իսկ հար­կի տակ մր­ցած Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յի» հա­մար (3։1)՝ փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն տա­լով պայ­քա­րե­լու ա­ռաջ­նու­թյան բրոն­զե մե­դալ­նե­րի հա­մար։ Գլադ­բախ­ցի­նե­րի ան­վան դի­մաց 62 միա­վոր է։
Ինչ­պես տես­նում ենք, բրոն­զե մե­դալ­նե­րի հա­մար պայ­քարն ա­ռանձ­նա­հա­տուկ սրու­թյուն է հա­ղոր­դե­լու բուն­դես­լի­գա­յի ա­վար­տա­կան տու­րին, ո­րը հե­տաք­րք­րա­կան է ևս եր­կու ինտ­րի­գով։ Եվ­րո­պա­յի լի­գա­յի հա­մար պայ­քա­րում են «Վոլ­ֆս­բուրգն» ու «Հո­ֆեն­հայ­մը», բարձ­րա­գույն դի­վի­զիո­նում մնա­լու ու փլե­յօ­ֆյան խա­ղի մաս­նակ­ցու­թյան ի­րա­վունք ձեռք բե­րե­լու հա­մար պայ­քա­րում է ևս եր­կու թիմ՝ «Ֆոր­տու­նան» ու «Վեր­դե­րը»։ Ներ­կա պա­հի դրու­թյամբ բուն­դես­լի­գա­յին հրա­ժեշտ տա­լուն ա­ռա­վել մոտ է վեր­ջինս։


ԱՆԳ­ԼԻԱ
Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րից կի­սատ թո­ղած ա­ռաջ­նու­թյու­նը նա­խա­վեր­ջի­նը վեր­սկ­սեց մա­ռախ­լա­պատ Ալ­բիո­նը, ինչն ան­չափ ու­րա­խա­լի փաստ է, քա­նի որ պրե­միեր լի­գան եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին թա­գի ա­մե­նա­թանկ քա­րե­րից մեկն է, իր լար­վա­ծու­թյամբ երևի թե նաև ա­ռա­ջի­նը։ Սա­կայն անգ­լիա­կան թի­մերն ա­ռաջ­նու­թյան խա­ղար­կու­թյու­նը սկ­սում են այն­պի­սի գրա­ֆի­կով, որ մեզ հա­մար բա­վա­կա­նին դժ­վար կլի­նի նույն տու­րի ար­դյունք­նե­րի մա­սին ամ­փոփ խո­սե­լը, քա­նի որ այդ հան­դի­պում­նե­րը կազ­մա­կերպ­վում են օ­րը եր­կու կամ ե­րեք դի­մա­կա­յու­թյուն սկզ­բուն­քով ու ամ­բողջ շա­բա­թի եր­կայն­քով։
Այս ընդ­հան­րա­կան ա­սե­լի­քից անց­նենք մաս­նա­վո­րին։
30-րդ տու­րից հե­տո ա­ղյու­սա­կը գլ­խա­վո­րում է, այն էլ ահ­ռե­լի ա­ռա­վե­լու­թյամբ, «Լի­վեր­պու­լը», որ մեր­սի­սայ­դյան դեր­բիում գո­լա­զուրկ ոչ-ո­քի խա­ղաց «Է­վեր­տո­նի» հետ։ Նկա­տենք՝ չեմ­պիո­նու­թյան ճա­նա­պար­հին Կլո­պի սա­նե­րը շտա­պե­լու ոչ բան, ոչ էլ տեղ ու­նեն, քան­զի կո­րո­նա­վի­րու­սը նրանց վա­ղա­ժամ­կետ չեմ­պիոն դառ­նա­լու ինտ­րիգն այն­պես չմա­րեց, որ հե­տաք­րք­րու­թյուն մնա­ցած լի­նի։ Ինչևէ։ «Լի­վեր­պուլն» ու­նի 83 միա­վոր։
Երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում օ­րեր ա­ռաջ ընդ­հատ­ված ա­ռաջ­նու­թյու­նը հաղ­թա­նա­կով վեր­սկ­սած «Ման­չեստր Սի­թին» է։ Այն ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան է մատ­նել «Ար­սե­նա­լին»` ա­վե­լի ու ա­վե­լի մշու­շոտ դարձ­նե­լով լա­վա­գույն հն­գյա­կի մաս կազ­մե­լու զի­նա­գործ­նե­րի հույ­սը։ «Քա­ղա­քաբ­նակ­նե­րը», որ 29 տու­րից հե­տո ու­նեն 60 միա­վոր, ե­րեկ ուշ ե­րե­կո­յան «Բյոռն­լիի» հետ անց­կաց­րին 30-րդ տու­րի հան­դի­պու­մը։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք հա­վե­լել, որ Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րը, որ­քան էլ ա­ռաջ­նու­թյան ա­վար­տին մնա­ցել է ութ տուր, հա­զիվ թե փոխ­չեմ­պիո­նա­կան հո­րի­զո­նա­կա­նը որևէ մե­կին զի­ջեն։
Ար­տագ­նա­յում «ՈՒոթ­ֆոր­դի» հետ ու­նե­ցած ոչ-ո­քին (1։1) շա­րու­նա­կում է եր­րորդ հո­րի­զո­նա­կանն ամ­րագ­րած պա­հել «Լես­տե­րի» հա­մար։ Այն ու­նի 54 միա­վոր։
Ակն­հայտ է, որ երկ­րի եր­բեմ­նի չեմ­պիո­նի հետ եր­րորդ տե­ղի հա­մար լր­ջո­րեն կպայ­քա­րի նրա­նից ըն­դա­մե­նը ե­րեք միա­վո­րով հետ մնա­ցող «Չել­սին», որն ար­տագ­նա­յում կա­մա­յին հաղ­թա­նակ տա­րավ «Աս­տոն Վի­լա­յի» նկատ­մամբ։
Եվ վեր­ջա­պես ա­ռա­ջին հն­գյա­կը եզ­րա­փա­կում է ման­չեստ­րյան մյուս ա­կում­բը, որն ար­տագ­նա­յում մր­ցել է Ժո­զե Մոու­րի­նիո­յի «Տո­տեն­հե­մի» հետ ու միա­վո­րի տեր դար­ձել՝ 1։1։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Սկու­դե­տեում խա­ղարկ­վեց հնուց մնա­ցած 26-րդ տու­րի եր­կու հան­դի­պու­մը։ «Ա­տա­լան­տան» մր­ցեց «Սա­սուո­լո­յի», «Ին­տե­րը»՝ «Սամպ­դո­րիա­յի», հետ։ Գո­լա­ռա­տու­թյամբ ըն­թա­ցիկ սկու­դե­տեում հա­ճե­լիո­րեն ա­ռանձ­նա­ցող «Ա­տա­լան­տան» 4։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց մր­ցակ­ցին ու 51 միա­վո­րով շա­րու­նա­կում է զբա­ղեց­նել չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը` միա­ժա­մա­նակ շա­րու­նա­կե­լով մնալ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յին խա­ղե­րի մաս­նակ­ցու­թյան հա­վակ­նորդ։ Ինչ վե­րա­բե­րում է «Ին­տե­րին», վերս­կս­ված ա­ռաջ­նու­թյու­նը նրա հա­մար ե­ղավ հաղ­թա­կան, 57 միա­վո­րով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է, սա­կայն ինք­նին հաս­կա­նա­լի է, որ նրա ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կետն այդ եր­րորդ տե­ղը չէ, մա­նա­վանդ, ե­թե հի­շենք, որ մր­ցա­շա­րի մի զգա­լի հատ­ված այն ե­ղել է ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում։
Անդ­րա­դառ­նանք ա­ղյու­սա­կում ա­ռա­ջին վե­ցյա­կը կազ­մած թի­մե­րին՝ նշե­լով զբա­ղեց­րած տե­ղերն ու հա­վա­քած միա­վոր­նե­րը։
Ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում 63 միա­վոր ու­նե­ցող «Յու­վեն­տուսն» է, ո­րից ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րի հե­ռա­վո­րու­թյան վրա է այս տա­րի հիմ­նադր­ման 120-ա­մյա­կը նշող «Լա­ցիոն»։
Եր­րորդ-չոր­րորդ տե­ղե­րի մա­սին խո­սել ենք, հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում «Ռո­ման» է` 45 միա­վո­րով, վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է օ­րերս երկ­րի գա­վա­թը նվա­ճած «Նա­պո­լին» ու այն էլ ոչ ա­վել-ոչ պա­կաս, «Յու­վեն­տու­սի» հետ պայ­քա­րում, ինչն այդ հաղ­թա­նա­կին ա­ռանձ­նա­կի շուք ու հմայք, քաշ ու կշիռ է տա­լիս։ Ակն­հայտ է, որ Ջե­նա­րե Գա­տու­զո­յի թի­մը 39 միա­վո­րով չի կա­րո­ղա­նա խառն­վել ա­ռաջ­նու­թյան մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րին, իսկ ըն­թա­ցի­կում ա­ռա­վե­լա­գույ­նը, որ կկա­րո­ղա­նա ա­նել, Եվ­րո­պա­յի լի­գա­յի խմ­բա­յին խա­ղար­կու­թյան մաս­նա­կից դառ­նալն է։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 9318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ