ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պրե­միեր լի­գա­յին ու սկու­դե­տեին սպա­սե­լիս

Պրե­միեր լի­գա­յին ու սկու­դե­տեին սպա­սե­լիս
16.06.2020 | 01:28
Վաղ­վա­նից կմեկ­նար­կի նաև անգ­լիա­կան պրե­միեր լի­գա­յի ա­ռաջ­նու­թյու­նը, և սկզ­բուն­քո­րեն կկա­րո­ղա­նանք ա­սել, որ ե­թե ոչ ամ­բող­ջու­թյամբ, գո­նե մաս­նա­կիո­րեն մեծ ֆուտ­բո­լը ճն­շեց COVID-19 կոչ­ված այ­լան­դա­կու­թյանն ու վե­րա­դար­ձավ մեծ կյանք։ Հար­կավ հաս­կա­նա­լի է, որ դա­տարկ տրի­բու­նա­նե­րի պայ­ման­նե­րում ֆուտ­բոլն իր ողջ գու­նե­ղու­թյամբ չի ներ­կա­յա­նում ու չէր էլ կա­րող ներ­կա­յա­նալ, սա­կայն նրա­նից բա­ժա­նումն ար­դեն այն­քան տևա­կան էր, որ թվում է, ամ­բողջ մի դար է ան­ցել։ Բնա­կա­նա­բար մեր ո­րոշ ըն­թեր­ցող­ներ փոքր-ինչ դի­մա­դար­ձու­թյան կար­գով կա­սեն, որ սկու­դե­տեն էլ չի մեկ­նար­կել։ Ա­յո, չի մեկ­նար­կել (հի­շենք, թե Ի­տա­լիան ինչ դժ­վա­րու­թյամբ ու ինչ ծանր գնով դի­մա­կա­յեց կո­րո­նա­վի­րու­սին, ո­րի դեմ պայ­քա­րը, ցա­վոք, դեռ ա­վարտ­ված չէ), սա­կայն երկ­րի գա­վա­թի կի­սաեզ­րա­փակ­չի խա­ղար­կում­նե­րը ե­կեք այ­նուա­մե­նայ­նիվ, հա­վուր պատ­շա­ճի կարևո­րենք ու պա­կաս սկիզբ չհա­մա­րենք։ Ինչևէ։ Սկ­սենք լա լի­գա­յից։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Քա­նի որ լա լի­գան մեկ­նար­կել է ան­դա­լու­զա­կան «Սևի­լիա»-«Բե­տիս» դեր­բիով, ա­ռաջ­նու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լը հենց այս մր­ցակ­ցու­թյան հի­շա­տակ­մամբ էլ սկ­սենք, մա­նա­վանդ որ «Սևի­լիան» ոչ միայն ա­ռա­ջին վե­ցյա­կը, այլև ա­վե­լին, ա­ռա­ջին ե­ռյակն է ներ­կա­յաց­նում ու դրա­նով իսկ ար­ժա­նի է ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյան։ Այս­տեղ հիմ­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ծա­վալ­վել են երկ­րորդ խա­ղա­կե­սում, ո­րում տան­տե­րե­րը ե­ղել են հնա­րա­վո­րինս նպա­տա­կաս­լաց, ինչն էլ նրանց բրոն­զե մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րում բե­րեց այն­քան անհ­րա­ժեշտ ե­րեք միա­վո­րը (2։0)։
Դառ­նա­լով երկ­րի չեմ­պիո­նու­թյան ա­մե­նա­հա­վա­նա­կան թեկ­նա­ծու եր­կու թի­մե­րին, ա­սենք, որ դրանք հա­ճե­լիո­րեն ու­րա­խաց­րին ի­րենց եր­կր­պա­գու­նե­րին։ Ար­տագ­նա­յում «Բար­սե­լո­նը» չորս ան­պա­տաս­խան գն­դակ է ու­ղար­կել վտան­գա­վոր գո­տում հայ­տն­ված «Մա­լյոր­կա­յի» դար­պա­սը (դրան­ցից մե­կի հե­ղի­նա­կը Լեո Մե­սին է, ո­րը գոլ է գրան­ցել վնաս­ված­քի պատ­ճա­ռով տևա­կան դա­դա­րից հե­տո վե­րա­դար­ձած Լուիս Սուա­րե­սի փո­խան­ցու­մից հե­տո), իսկ սե­փա­կան հար­կի տակ ոչ պա­կաս հա­մո­զիչ է ե­ղել «Էյ­բա­րին» հյու­րըն­կա­լած «Ռեա­լը»՝ 3։1։ Նկա­տենք, որ «ար­քա­յա­կա­նի» եր­կու գո­լի հե­ղի­նակ­նե­րը պաշտ­պա­նա­կան գծի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են՝ Սեր­խիո Ռա­մոսն ու Մար­սե­լոն։
Տու­րը ոչն­չով շա­հա­վետ չե­ղավ ար­տագ­նա խա­ղե­րի մեկ­նած «Խե­տա­ֆեի» ու «Աթ­լե­տի­կո­յի» հա­մար, ո­րոնք դեռևս շա­րու­նա­կում են մնալ ա­ռաջ­նու­թյան եր­րորդ տե­ղի հա­մար պայ­քա­րող­նե­րի թվում։ Ա­ռա­ջի­նը «հա­ջո­ղաց­րեց» հաղ­թած խա­ղը տա­նուլ տալ «Գրա­նա­դա­յին» (1։2), երկ­րոր­դը միա­վոր վաս­տա­կեց «Աթ­լե­տի­կո­յի» հետ դի­մա­կա­յու­թյու­նում՝ 1։1։ Ար­դյուն­քում նրանք 46-ա­կան միա­վո­րով հին­գե­րորդ-վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են։
Այս եր­կու­սի ան­հա­ջո­ղու­թյու­նը կա­րող էր ի նպաստ լի­նել «Օ­սա­սու­նա­յին» հյու­րըն­կա­լած «Ռեալ Սո­սիե­դա­դի» հա­մար, սա­կայն վեր­ջինս, միա­վոր վաս­տա­կե­լուց զատ, ա­վե­լին չկա­րո­ղա­ցավ ա­նել ու ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րով է ա­ռաջ վե­րը հի­շյալ մր­ցա­կից­նե­րից։ Մինչ­դեռ հաղ­թա­նա­կը նրան ընդ­հուպ կմո­տեց­ներ «Սևի­լիա­յին»՝ ա­վե­լի սուր դարձ­նե­լով բրոն­զե մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րը։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գան սրըն­թաց ըն­դա­ռաջ է գնում իր հան­գու­ցա­լուծ­մա­նը։ Ա­վար­տա­կան ե­րեք տու­րից ա­ռաջ ա­ղյու­սա­կը 73 միա­վո­րով գլ­խա­վո­րում է «Բա­վա­րիան», ո­րի հեր­թա­կան զո­հը դար­ձավ հյուր ժա­մա­նած Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան»՝ 2։1, ո­րը հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նից ներքև ար­դեն չի կա­րող հայ­տն­վել (տա­սը միա­վոր ա­վե­լի ու­նի սե­փա­կան հար­կի տակ «Ֆրայ­բուր­գի» հետ ոչ-ո­քի՝ 2։2 խա­ղա­ցած, ի­րեն հա­ջոր­դող «Վոլ­ֆս­բուր­գից»), իսկ ա­վե­լի վեր բարձ­րա­նա­լու ո­րո­շա­կի շան­սեր ու­նի, ե­թե չշա­րու­նա­կի վեր­ջին եր­կու հան­դի­պում­նե­րի տհաճ ա­վան­դույթ­նե­րը։
Երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում 66 միա­վոր վաս­տա­կած Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» է, ո­րը Դյու­սել­դորֆ էր մեկ­նել ակն­հայ­տո­րեն քիչ ա­րյու­նով հաղ­թա­նակ տա­նե­լու ա­խոր­ժա­կով ու, ե­թե ան­կեղծ, խո­րա­պես պի­տի վշ­տակ­ցել «Ֆոր­տու­նա­յին», ո­րը պար­տու­թյան հան­գեց­րած գո­լը բաց թո­ղեց մր­ցա­վա­րի սու­լո­ցից բա­ռա­ցիո­րեն վայր­կյան­ներ ա­ռաջ, մինչ­դեռ ան­գամ մեկ միա­վորն էա­պես կու­ժե­ղաց­ներ նրա դիր­քե­րը բուն­դես­լի­գա­յին հրա­ժեշտ չտա­լու պայ­քա­րում։
Տու­րը միան­շա­նակ հա­ջող էր նաև ար­տագ­նա խա­ղի մեկ­նած «Լայպ­ցի­գի» հա­մար։ Եվ­րա­գա­վա­թի խա­ղար­կու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյան հույս ու­նե­ցող «Հո­ֆեն­հայ­մը» երկ­րի հնա­րա­վոր բրոն­զե մե­դա­լակ­րին զի­ջել է եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ՝ միա­ժա­մա­նակ էա­պես բար­դաց­նե­լով եվ­րա­գա­վաթ­նե­րի խա­ղար­կու­թյու­նում հայ­տն­վե­լու շան­սե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է «Լայպ­ցի­գին», այն դորտ­մունդ­ցի­նե­րից ըն­դա­մե­նը չորս միա­վո­րով է հետ մնում, ինչն ակ­ներևա­բար կա­րող է դառ­նալ այդ­պես էլ ան­հաղ­թա­հա­րե­լի ար­գելք։
Չոր­րորդ տե­ղում ար­տագ­նա­յում «Շալ­կեի» հետ ոչ-ո­քի՝ 1։1, խա­ղա­ցած «Բա­յերն» է։ Այն հինգ նի­շով է հետ մնում «Լայպ­ցի­գից»։ Հի­շեց­նենք, որ «Բա­յե­րը» դուրս է ե­կել երկ­րի գա­վա­թի եզ­րա­փա­կիչ` մր­ցա­կից ու­նե­նա­լով «Բա­վա­րիա­յին»։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Ա­պե­նի­նյան թե­րակղ­զին հա­մա­վա­րա­կից հե­տո մեծ ֆուտ­բոլ վե­րա­դար­ձավ կի­սաեզ­րա­փա­կի­չյան գա­վա­թա­յին եր­կու դի­մա­կա­յու­թյուն­նե­րով։ Նկա­տենք, որ սրանք պա­տաս­խան խա­ղեր էին։
Եր­կու­սում էլ փա­ռա­հեղ մր­ցակ­ցու­թյուն է ծա­վալ­վել։
«Յու­վեն­տու­սի» հետ մր­ցակ­ցող «Մի­լա­նը» հան­դիպ­ման ար­դեն 17-րդ րո­պեից ծան­րա­գույն խնդ­րի ա­ռաջ է կանգ­նել։ Կո­պիտ խա­ղի հա­մար հե­ռաց­վել է Ռե­բի­չը, իսկ սա ար­դեն հա­վա­սա­րա­զոր էր դա­տավճ­ռի, քա­նի որ մր­ցակ­ցի հար­կի տակ ա­ռա­ջին հան­դի­պու­մը 1։1 ա­վար­տած թու­րին­ցի­նե­րին միան­գա­մայն բա­վա­րա­րում էր և զրո­յա­կան ոչ-ո­քին։
Այն­պես չէ, որ պայ­քա­րը բո­վան­դա­կա­լից չի ե­ղել։ Ճշ­մար­տու­թյու­նը պա­հան­ջում է ա­սել, որ «Մի­լա­նը» կռիվ տվեց մինչև վերջ, սա­կայն դա բա­վա­րար չե­ղավ հաղ­թա­նա­կի հաս­նե­լու հա­մար, իսկ զրո­յա­կան ոչ-ո­քին, վերն ար­դեն ա­սել ենք, միան­գա­մայն ձեռն­տու էր «ծեր սի­նյո­րա­յին»։
Երկ­րորդ դի­մա­կա­յու­թյու­նը «Նա­պո­լիի» ու «Ին­տե­րի» միջև էր, որ­տեղ պի­տի ջա­նա­յին հյու­րե­րը, քա­նի որ ա­ռա­ջի­նում զի­ջել էին 0։1 հաշ­վով։
Հյու­րե­րը կտ­րուկ սկ­սե­ցին ու ար­դեն երկ­րորդ րո­պեին եր­կու հան­դիպ­ման ել­քով հա­շի­վը հա­վա­սար­ված էր։ Կա­րե­լի էր հան­գիստ խղ­ճով մտա­ծել ա­վե­լիի մա­սին, մա­նա­վանդ որ դի­մացն ահ­ռե­լի ժա­մա­նակ կար։ Սա­կայն «Նա­պո­լին» պա­կաս «ա­տա­մնա­վոր» թի­մե­րից չէ։ Այն կա­րո­ղա­ցավ ա­ռա­ջին խա­ղա­կե­սի ա­վար­տին վե­րա­կանգ­նել հաշ­վի հա­վա­սա­րու­թյունն ու խա­ղը տե­ղա­փո­խել իր հա­մար վե­րահս­կե­լի հուն։ Ար­դյուն­քում նեա­պոլ­ցի­նե­րը լու­ծե­ցին ի­րենց առջև ծա­ռա­ցած խն­դիրն ու հայ­տն­վե­ցին եզ­րա­փակ­չում, որ­տեղ ա­մեն ինչ կա­նեն հաղ­թող լի­նե­լու հա­մար, քան­զի ըն­թա­ցիկ ա­ռաջ­նու­թյունն ակն­հայ­տո­րեն ձա­խո­ղած­նե­րից են, ու ե­րե­րա­ցող հե­ղի­նա­կու­թյունն ամ­րապն­դե­լու խն­դիր կա։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն
Դիտվել է՝ 9230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ