«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Որ­տեղ է թաղ­ված շան գլու­խը

Որ­տեղ է թաղ­ված շան գլու­խը
05.06.2020 | 00:31
Մա­մու­լի ու ֆեյս­բու­քյան է­ջե­րից ա­ռայժմ չի իջ­նում «Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րոն» ՊՈԱԿ-ի տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի ա­նու­նը։ Ի­հար­կե՝ ոչ իր կամ­քով։ Կե­րա­զեր։ Պար­զա­պես հնար չկա, քա­նի որ նրա ե­րեք տա­րի­նե­րի հե­տա­գիծն է խո­րունկ։
Բա­րե­բախ­տա­բար թե դժ­բախ­տա­բար օր օ­րի ըն­թեռ­նե­լի են դառ­նում գոր­ծա­տուի սցե­նար­ներն այն մա­սին, թե ինչ­պես է թի­րա­խա­վոր­ված աշ­խա­տան­քա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցել մի քա­նի մաս­նա­գետ­նե­րի հետ, ո­րոնք ար­դեն օպ­տի­մա­լաց­վել են, բայց մտա­դիր չեն քմա­հա­ճու­թյան զոհ դառ­նալ։ Այս մա­սին «քա­ջա­տե­ղյակ» կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի փոխ­նա­խա­րար Ա­րա Խզ­մա­լյանն ա­ռանց գլուխ դնե­լու ի­րենց ի­րա­վունք­նե­րի հա­մար ըմ­բոս­տա­ցող­նե­րի հետ, օ­րերս հե­ռա­հար դաս տվեց. «ինչ-որ աշ­խա­տա­կից­նե­րի ակ­տի­վու­թյունն էդ­քան էլ բա­րո­յա­կան չի»։ Մենք ար­դեն ա­ռիթ ենք ու­նե­ցել հա­մե­մա­տե­լու բա­րո­յա­կա­նու­թյան կշ­ռա­քա­րե­րը՝ մի կող­մում աշ­խա­տան­քից ա­զատ­ված­նե­րի, մյու­սում տնօ­րե­նի ժպ-ի և «ինչ-ո­րի» հե­ղի­նա­կի­նը միա­սին վերց­րած։
ՈՒ­շա­ցու­մով, բայց ժա­մա­նա­կին մեզ հայտ­նի դար­ձավ, որ հար­գար­ժան տիկ­նոջ ու նրա աչ­քի փու­շը հա­մար­վող­նե­րի ջրե­րը մի ա­ռի­թով չեն հո­սել։ Չէին էլ կա­րող. մաս­նա­գի­տա­կան հար­ցե­րում հա­մընկ­նում­նե­րը ե­ղել են 70-ը 30-ի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ։ Սա լա­վա­գույն դեպ­քում։ Իսկ ընդ­հան­րա­պես... Գոր­ծա­տուն, որ­պես­զի պատ­մու­թյուն­նե­րի մեջ չընկ­նի, գլու­խը կախ, աչք-ա­կան­ջից հե­ռու, հա­ջո­ղել է ի­րա­գոր­ծել փայ­փա­յած՝ մե­կու­սաց­ման օ­պե­րա­ցիան. մեկ տա­րի շա­րու­նակ փոխտ­նօ­րեն Մա­րի­նե Ան­տո­նյա­նի և ճար­տա­րա­գետ Սա­թիկ Ստե­փա­նյա­նի պաշ­տո­նի անձ­նագ­րե­րով սահ­ման­ված գոր­ծա­ռույթ­նե­րը «տա­կից» բա­ժա­նել է հա­վա­տար­մու­թյան ա­ռաջ­նագ­ծում հեր­թա­պա­հող­նե­րից մի եր­կու­սին։ Նույն կերպ վար­վել է նաև խմ­բա­գիր­ներ Ռազ­միկ Աբ­րա­հա­մյա­նի և Մար­տին Հու­րի­խա­նյա­նի նկատ­մամբ ա­վե­լի վաղ՝ սկ­սած 2018-ի վեր­ջե­րից։ Եվ միայն բա­ցա­ռիկ դեպ­քե­րում է նրանց հի­շել, երբ այս կամ այն գոր­ծը յու­րա­յին­նե­րով գլուխ չի բեր­վել։ Ընդ ո­րում՝ տա­րե­կան մեկ թե եր­կու ան­գամ։
Փաս­տո­րեն վե­րո­հի­շյալ մար­դիկ (ոչ միայն նրանք) դե­ֆակ­տո ներ­կա­յա­ցել են աշ­խա­տան­քի, բայց դե­յու­րե գրե­թե ո­չինչ չեն ա­րել, ու տե­ղը տե­ղին աշ­խա­տա­վարձ են ստա­ցել։ Ո­մանք, ի­հար­կե, կա­րող էին հա­մա­կերպ­վել, օգտ­վել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կա­յին ա­ռա­վե­լու­թյու­նից, բայց... Դժ­գո­հու­թյան հի­շե­ցում-բարձ­րա­ձայ­նում­նե­րը պա­տից այն կողմ, 6-7 մետր հե­ռա­վո­րու­թյան վրա բա­նի տեղ դնող չի ե­ղել։ Իսկ ե­թե հան­կարծ հայ­տն­վել է «ըն­կա­լու­նակ» մե­կը, նրա վե­րա­բեր­մուն­քը չի կա­րող դիտ­վել ի­րա­վա­չափ։
Այդ­պի­սի պատ­մու­թյուն­նե­րից հեր­թա­կա­նը բու­մե­րան­գի է­ֆեկտ է ստա­ցել, երբ մե­կը ծա­նո­թին նա­մակ է գրել, իսկ եր­րոր­դը՝ ի­մա­նա­լով նա­մա­կագ­րու­թյու­նը, ու­ժե­րի կենտ­րո­նաց­մամբ բա­ցա­հայ­տել է հե­ղի­նա­կին և են­թար­կել կար­գա­պա­հա­կան տույ­ժի։
Հիմք ըն­դու­նե­լով ՀՀ Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի 113-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տի 6-րդ են­թա­կե­տը և ղե­կա­վար­վե­լով ՀՀ Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի 122-րդ հոդ­վա­ծի 3-րդ են­թա­կե­տով, 223-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տի 2-րդ են­թա­կե­տով,
Հրա­մա­յում եմ՝
1. Կի­նո­կենտ­րո­նի ճար­տա­րա­գետ՝ Սա­թիկ Ի­լյի­չի Ստե­փա­նյա­նին տալ խիստ նկա­տո­ղու­թյուն, եր­րորդ ան­ձանց ոչ ճշգ­րիտ տե­ղե­կատ­վու­թյուն տրա­մադ­րե­լու և առևտրա­յին գաղտ­նիք հրա­պա­րա­կե­լու հա­մար։
2. Սույն հրա­մա­նը Սա­թիկ Ի­լյի­չի Ստե­փա­նյա­նի կող­մից ստա­նա­լու օր­վա­նից ե­ռօ­րյա ժամ­կե­տում ներ­կա­յաց­նել տնօ­րե­նին գրա­վոր բա­ցատ­րու­թյուն՝ եր­րորդ անձ՝ Սերժ Ա­վե­տի­կյա­նին մար­տի 2-ին, «Հայ­կի­նո, Armenia TV» ա­լի­քով ցու­ցադր­ված իր «Փա­րա­ջա­նով» ֆիլ­մի վե­րա­բե­րյալ նա­մակ գրե­լու դր­դա­պատ­ճառ­նե­րի, աշ­խա­տան­քա­յին հիե­րար­խիան և է­թի­կան խախ­տե­լու, առևտրա­յին գաղտ­նիք պա­րու­նա­կող տե­ղե­կատ­վու­թյու­նը եր­րորդ ան­ձանց տրա­մադ­րե­լու վե­րա­բե­րյալ։
Տնօ­րե­նի ժպ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի հրա­մա­նը նույ­նու­թյամբ ներ­կա­յաց­նե­լը ինք­նան­պա­տակ չէ և նույն կերպ մեջ­բե­րե­լու ենք նաև տու­ժող կող­մի պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներն ու բա­ցատ­րու­թյուն­նե­րը։ Դրա­նով նախ՝ հա­սու դարձ­նել գոր­ծա­տուի և աշ­խա­տո­ղի միջև սկիզբ ա­ռած մի կա­թիլ մեղ­րի պատ­մու­թյու­նը, ի՞նչ ըն­թացք է ստա­ցել և ինչ­պե՞ս վեր­ջա­լուծ­վել։ Երկ­րորդ. նա­խա­րա­րու­թյու­նը ի զո­րու՞ է գեթ մեկ ան­գամ կու­րո­րեն չգոր­ծել «հա­նուն մեր ֆեր­մա­յի»։ Եվ ա­մե­նա­կարևո­րը։ Ցան­կա­ցած ըն­թեր­ցող՝ լի­նի շա­հագր­գիռ թե ան­կողմ­նա­կալ, գտ­նի ճշ­մար­տու­թյան և ար­դա­րամ­տու­թյան հա­տի­կը պաշ­տո­նյա­յի և են­թա­կա­յի «կռ­վա­դաշ­տում»։ Իսկ դրա հա­մար, որ­պես կռ­վախն­ձոր, ներ­կա­յաց­նենք Սա­թիկ Ստե­փա­նյա­նի նա­մա­կի բո­վան­դա­կու­թյու­նը՝ հաս­ցեագր­ված «Փա­րա­ջա­նով» ֆիլ­մի ֆրան­սա­հայ ռե­ժի­սո­րին, ո­րը նաև գլ­խա­վոր դե­րա­կա­տարն է։
-Հար­գե­լի Սերժ Ա­վե­տի­կյան։ Մար­տի 2-ին, «Հայ­կի­նո, Armenia TV» ա­լի­քով ցու­ցադր­վում էր Ձեր «Փա­րա­ջա­նով» ֆիլ­մը՝ ռու­սե­րեն լեզ­վով և անգ­լե­րեն սուբ­տիտ­րե­րով։ Խայ­տա­ռակ ո­րա­կով հե­ռար­ձա­կու­մը U’com TV-ի 304-ով, ստի­պեց ինձ Ձեզ հետ կի­սել իմ վր­դով­մուն­քը։ Ֆիլ­մի 15 րո­պե 09 վայր­կյա­նից սկ­սած մինչև վերջ ձայ­նը այն­քան նե­սինխ­րոն էր, որ մի ամ­բողջ նա­խա­դա­սու­թյան չա­փով համր պատ­կեր էր ըն­թա­նում, նոր հե­տո լս­վում էր խոս­քը։ Փա­րա­ջա­նո­վի և ծեր կնոջ երկ­խո­սու­թյան ոչ սինխ­րո­նու­թյու­նը պար­զա­պես անհ­նար էին դարձ­նում դի­տու­մը։
Ցու­ցադր­վող գույ­ներն այն­պի­սին էին, որ թվում էր ֆիլ­մը աշ­խա­տան­քա­յին տար­բե­րակ է և դեռ գու­նա­բա­ժան­ման աշ­խա­տանք­ներ չէին ար­վել։
Զգաց­վում էր, որ ֆիլ­մը հե­ռար­ձակ­ման է տր­վել DVD (720x576) ֆոր­մա­տով, իսկ U’com-ը հե­ռար­ձա­կում էր HD (1920x1080) և ար­հես­տա­կա­նո­րեն DVD-ին մե­ծաց­նե­լով էկ­րա­նը՝ HD լրաց­նե­լու հա­մար, մթոտ կադ­րե­րում պարզ երևում էին պիկ­սել­նե­րի մո­զա­յիկ դրսևո­րու­մը։ U’com TV-ին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս 5 օր­վա ըն­թաց­քում տյու­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ պահ­պան­վող հա­ղոր­դում­նե­րը կր­կին դի­տել։ Կա­րող եք ստու­գել իմ նկա­տա­ռում­նե­րը։
Են­թադ­րում եմ՝ հնա­րա­վոր է, որ Ձեր ֆիլ­մը ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը տրա­մադ­րած լի­նի Ար­մե­նիա հե­ռուս­տա­տե­սու­թյա­նը, ո­րով­հետև այդ ա­լի­քին կի­նո­կենտ­րո­նը վա­ճա­ռել է հայ­կա­կան ֆիլ­մե­րի ցու­ցադ­րու­թյան ի­րա­վունք­նե­րը։ Քա­նի որ ես կի­նո­կենտ­րո­նի աշ­խա­տա­կից եմ, կի­նո­ճար­տա­րա­գետ և մոն­տա­ժի ռե­ժի­սոր, չեմ բա­ցա­ռում, հնա­րա­վոր է, որ դա կի­նո­կենտ­րո­նի ան­պա­տաս­խա­նա­տու վե­րա­բեր­մուն­քի ար­դյունք լի­նի, ուս­տի խնդ­րում եմ իմ ա­նու­նը չհ­րա­պա­րա­կեք, ինձ դի­տեք որ­պես ֆիլ­մը հե­ռուս­տա­ցույ­ցով դի­տած հա­րյու­րա­վոր հան­դի­սա­տես­նե­րից մե­կը։ Շնոր­հա­կա­լու­թյուն։
Հար­գան­քով՝ Սա­թե­նիկ։
Վե­ճի ա­ռար­կան և մեկ­նար­կը տր­ված է, բայց ոչ տե­տա­տետ, և պա­տաս­խա­նը, դար­ձյալ ին­տեր­նե­տա­յին տար­բե­րա­կով, չի ու­շա­ցել։
23/ԿԲ հրա­մա­նից 1,5 օր անց Սա­թիկ Ստե­փա­նյա­նը՝ կա­տա­րե­լով տնօ­րե­նի ժպ-ի կար­գադ­րու­թյու­նը, ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ, ներ­կա­յաց­րել է 4-է­ջա­նոց բա­ցատ­րա­գիր դր­դա­պատ­ճառ­նե­րի, իր դի­տար­կում­նե­րի և մտա­հո­գու­թյուն­նե­րի մա­սին, նր­բան­կա­տո­րեն չշր­ջան­ցե­լով նաև է­թի­կա­յի տար­րը։ Եվ որ­պես հրա­մա­նի 1-ին կե­տի ժխ­տում, նա, որ­պես փաս­տարկ, հի­շեց­րել է անձ­նա­կան նա­մա­կի բո­վան­դա­կու­թյու­նը։ Այ­նու­հետև ամ­բող­ջաց­նե­լով իր հաս­ցեին ար­վող մե­ղադ­րանք­նե­րը, ճար­տա­րա­գե­տը փոր­ձել է այն մաս­նա­գի­տա­կան մա­ղով անց­կաց­նել՝ թող­նե­լով ի­րա­րից զատ­ված ցո­րենն ու ո­րո­մը։ Ա­հա դրան­ցից մի քա­նի­սը։
-Բա­ցար­ձակ ճշգ­րիտ է ա­սածս, ա­ռա­վել ևս հիմ­նա­վոր­ված. ֆիլ­մի խայ­տա­ռակ ցու­ցադ­րու­մից՝ հե­ռուս­տաէկ­րա­նից նկա­րա­հա­նած 4 հատ­ված­նե­րի ամ­րագ­րու­մը կց­ված է բա­ցատ­րագ­րիս, որ­պես­զի բա­ցառ­վի մոն­տա­ժա­յին մի­ջամ­տու­թյան կաս­կա­ծը։ ՈՒ­զում եմ շեշ­տել, որ գրածս անձ­նա­կան նա­մա­կագ­րու­թյուն է մի մար­դու հետ, ո­րը հի­շա­տակ­ված ֆիլ­մի հե­ղի­նակն է և ի­րա­վա­տե­րը։ Այն­պես որ, նա եր­րորդ անձ չի կա­րող դի­տարկ­վել։ Եվ բա­ցի դա, ոչ մե­կը բա­րո­յա­կան ի­րա­վունք չու­նի գրաքն­նե­լու անձ­նա­կան նա­մակս։ Էլ չեմ խո­սում նա­մա­կագ­րու­թյու­նը եր­րորդ կամ չոր­րորդ ան­ձի ներգ­րավ­մամբ ձեռք բե­րե­լու մա­սին։ Սա է­թի­կա­յի կա­նոն­նե­րի տրա­մա­բա­նու­թյան մեջ չտե­ղա­վոր­վող երևույթ է՝ նոն­սենս։
Գրել-բա­ցատ­րել է ճար­տա­րա­գե­տը և ա­վե­լաց­րել. «որ­քան էլ մար­դը կանգ­նած լի­նի աշ­խա­տան­քա­յին հիե­րար­խիկ բուր­գի գա­գա­թին, ա­նըն­դու­նե­լի է ու­րիշ­նե­րի անձ­նա­կան նա­մա­կագ­րու­թյան հետևե­լը, նույ­նիսկ ե­թե նա­մա­կա­գի­րը գտն­վում է նշ­ված բուր­գի ստո­րո­տում։ Սա­թիկ Ստե­փա­նյա­նը «նեղ­վել» է այն հան­գա­ման­քից, թե ին­չու է գոր­ծա­տուն ան­տե­ղի «ոգևոր­վել»», երբ նա­մա­կում չկա նույ­նիսկ ակ­նարկ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյան ան­ձին վե­րա­բե­րող։
Բա­ցատ­րու­թյուն՝ մաս 2-րդ
Ինչ վե­րա­բե­րում է առևտրա­յին գաղտ­նիք հրա­պա­րա­կե­լուն, կի­նո­ճար­տա­րա­գե­տը նկա­տել է. «Հայ­կի­նո, Armenia TV» U’com 304 ա­լի­քը շա­րու­նա­կա­բար, ար­դեն 7-8 ա­միս, ա­մեն օր, յու­րա­քան­չյուր ֆիլ­մի ցու­ցադ­րու­թյու­նից ա­ռաջ պտ­տեց­նում է ին­ֆոր­մա­ցիոն հո­լո­վակ այն մա­սին, որ հայ­կա­կան ֆիլ­մե­րի ցու­ցադր­ման էք­սկ­լյու­զիվ պայ­մա­նա­գիր է ձեռք բեր­վել «Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րոն» ՊՈԱԿ-ի հետ։ Եվ այս­քա­նից հե­տո, պարզ ու թա­փան­ցիկ ի­րո­ղու­թյունն ան­տե­սած, ինձ մե­ղադ­րել առևտրա­յին գաղտ­նիք հրա­պա­րա­կե­լու գոր­ծում, ան­հիմն ու ան­հե­թեթ եմ հա­մա­րում»։
Եվ ինչ­պես նա­խորդ դեպ­քում, այս­տեղ էլ Սա­թիկ Ստե­փա­նյա­նը բա­ցատ­րագ­րին ամ­րակ­ցել է հե­ռուս­տաէկ­րա­նից «թխած» դր­վագ­ներ տվյալ հո­լո­վա­կից։
Իր տե­սա­կետն ամ­րապն­դե­լու և գոր­ծա­տուին հեր­թա­կան ան­գամ սխալ հա­նե­լու հա­մար խոր­հուրդ է տվել վե­րըն­թեր­ցել 1-է­ջա­նոց հրա­մա­նից ձևա­թուղ­թը, որ­տեղ եր­կու ան­գամ աչ­քիդ է զար­նում մե­ծա­տա­ռե­րով ընդ­գծ­ված «ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԿԻ­ՆՈ­ԿԵՆՏ­ՐՈՆ ՈՉ Ա­ՌԵՎՏ­ՐԱ­ՅԻՆ ԿԱԶ­ՄԱ­ԿԵՐ­ՊՈՒ­ԹՅՈՒՆ» կոչ­վա­ծը և հան­գել եզ­րա­կա­ցու­թյան. «ե­թե պե­տա­կան կա­ռույ­ցը ոչ առևտրա­յին է, ի՞նչ առևտրա­յին գաղտ­նի­քի մա­սին է խոս­քը, ո­րը ես տրա­մադ­րել եմ եր­րորդ ան­ձանց, ընդ ո­րում ոչ թե մեկ մար­դու՝ ֆիլ­մի ռե­ժի­սո­րին, այլև ու­րիշ­նե­րին ևս։ Տխուր է»։
Բա­ցատ­րու­թյուն՝ մաս 3-րդ
Չա­րա­բաս­տիկ նա­մա­կի մի հատ­վա­ծից էլ երևում է հե­ղի­նա­կի են­թադ­րու­թյու­նը. «հնա­րա­վոր է, որ ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը «Փա­րա­ջա­նով» ֆիլ­մը տրա­մադ­րած լի­նի «Ար­մե­նիա» հե­ռուս­տաըն­կե­րու­թյա­նը, ո­րով­հետև այդ ա­լի­քին կի­նո­կենտ­րո­նը վա­ճա­ռել է հայ­կա­կան բազ­մա­թիվ ֆիլ­մե­րի ցու­ցադ­րու­թյան ի­րա­վունք­նե­րը, ին­չի մա­սին, ի դեպ, ակ­նարկ­ված է հի­շա­տակ­ված ին­ֆոր­մա­ցիոն հո­լո­վա­կի մեջ։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է են­թադ­րու­թյանս, որ կի­նո­կենտ­րոնն է տրա­մադ­րել ֆիլ­մի խո­տան տար­բե­րա­կը, բա­ցատ­րագ­րի պա­հան­ջը ստի­պեց հե­տա­մուտ լի­նեմ։ Բա­ցա­հայ­տու­մը հեշ­տե­րից էր։
...Եր­կու տա­րի ա­ռաջ ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը ցու­ցա­բե­րել է ան­թույ­լատ­րե­լի մաս­նա­գի­տա­կան ան­փու­թու­թյուն. ձեռ­քի տակ ու­նե­նա­լով ֆիլ­մի լա­վա­գույն տար­բե­րա­կը, չգի­տես ին­չու, տրա­մադ­րել է ցած­րո­րակն ու խո­տա­նը՝ հան­րա­յին ցու­ցադ­րու­թյան հա­մար։ Հե­ռուս­տա­տե­սու­թյան պա­տաս­խա­նա­տու դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վա­րը նե­րո­ղու­թյուն խնդ­րեց, որ ի­րենք նույն­պես ան­փույթ են գտն­վել և ա­ռանց ստու­գե­լու էկ­րան են թո­ղել ֆիլ­մը։ Այդ մա­սին տե­ղե­կաց­ված են թե՛ Ար­մե­նիա հե­ռուս­տաըն­կե­րու­թյան և թե՛ U’com ըն­կե­րու­թյան տնօ­րի­նու­թյու­նը։ Մենք այլ խո­սակ­ցու­թյուն էլ ու­նե­ցանք, այդ թվում՝ թվա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան տեխ­նի­կա­կան չա­փա­նիշ­նե­րին չհա­մա­պա­տաս­խա­նող, տեխ­նի­կա­պես խո­տան, կի­նո­կենտ­րո­նի տրա­մադ­րած այլ ֆիլ­մե­րի մա­սին նույն­պես։ Նրանք շատ օ­պե­րա­տիվ ձևով ար­դեն սկ­սել են շտ­կում­նե­րի աշ­խա­տան­քը։ Հա­մա­միտ էին իմ բո­լոր հն­չեց­րած նկա­տա­ռում­նե­րի հետ, ո­րի հա­մար շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին և խնդ­րե­ցին այդ ա­մե­նը ձևա­կեր­պել գրու­թյամբ և ու­ղար­կել է­լեկտ­րո­նա­յին ճա­նա­պար­հով»։
Չխու­սա­փե­լով նա­մա­կի խո­ցե­լիու­թյու­նից և գոր­ծա­տուի նա­խա­տին­քից, ճար­տա­րա­գե­տը խոս­տո­վա­նել է, որ ին­քը բա­ցար­ձակ քո­ղարկ­վե­լու ցան­կու­թյուն չի ու­նե­ցել, ստո­րագ­րել է, նկա­րագ­րել իր ով լի­նե­լը, չնա­յած որ «Սերժ Ա­վե­տի­կյա­նը ինձ ճա­նա­չում է ան­ձամբ։ Հենց «Փա­րա­ջա­նով» ֆիլ­մի ձայ­նամ­փոփ­ման աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում ես իմ հա­մեստ ներդ­րումն ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն եմ ու­նե­ցել։ Ա­նունս չհ­րա­պա­րա­կե­լը, ա­յո, իմ անձ­նա­կան խնդ­րանքն է ե­ղել՝ նկա­տա­ռում­ներս դի­տար­կել որ­պես հան­դի­սա­տե­սի»։
Հետևո­ղա­կա­նու­թյունն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գոր­ծի բե­րու­մով պայ­մա­նա­վոր­ված, ին­չու ոչ, նաև մաս­նա­գի­տա­կան է­գոն, որ ճար­տա­րա­պե­տին հան­գիստ չի տվել, ու­ղեկ­ցել է միշտ և՛ «Փա­րա­ջա­նով» ֆիլ­մից շատ ա­ռաջ, և՛ դրա­նից հե­տո։
...Օ­րը շա­բաթ էր: Ֆիլ­մի այս ան­հա­ջող տար­բե­րա­կին երբ հա­ջոր­դել է մեծ ար­վես­տա­գե­տի մեկ այլ՝ «Նռան գույ­նը» ֆիլ­մի Յուդկևի­չի էլ ա­վե­լի խայ­տա­ռակ ցու­ցադ­րու­թյու­նը, որ ընդ­հան­րա­պես ար­գել­ված է ե­ղել, Սա­թիկ Ստե­փա­նյա­նը դար­ձյալ բնա­վո­րու­թյուն է ցույց տվել՝ «Սա նույն­պես Ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի ան­հետևո­ղա­կա­նու­թյան ար­դյունք է։ Ես ա­հա­բեկ­ված զան­գա­հա­րում եմ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի ձեռ­քի հե­ռա­խո­սին, չի պա­տաս­խա­նում (կցում եմ հե­ռա­խո­սիս դիսփ­լե­յի պատ­կե­րը), զան­գա­հա­րում եմ տան հե­ռա­խո­սին, վերց­նող չկա։ Հետ զանգ նույն­պես ե­ղավ։ Նույն գի­շե­րը տնօ­րե­նի ժպ-ն ի­մա­նա­լով (ըն­դու­նե­լով) որ­պես պայ­մա­նագ­րի ի­րա­վա­սու կողմ, փո­խա­նակ պար­զի, թե ինչ­պես է կի­նո­կենտ­րո­նը տրա­մադ­րել չս­տուգ­ված նյու­թը և դա­դա­րեց­նի հա­ջորդ օ­րե­րի ցու­ցադ­րու­թյու­նը, նա­խա­ձեռ­նել է պե­ղում­ներ նա­մա­կիս հայտ­նա­բեր­ման ուղ­ղու­թյամբ, որ­պես­զի պատ­ժի «չա­րա­գոր­ծիս»։
Եր­կա­րա­շունչ և ման­րակր­կիտ բա­ցատ­րու­թյան ա­վար­տին Սա­թիկ Ստե­փա­նյա­նը փոր­ձել է ի­րա­վա­կան ե­րանգ տալ՝ «Ես ևս ու­զում եմ հղում կա­տա­րել ՀՀ Աշ­խա­տան­քա­յին օ­րի­նագր­քի այն դրույ­թին, որ­տեղ աս­վում է՝ ե­թե հարկ է ա­ռա­ջա­նում, որ կազ­մա­կեր­պու­թյան տնօ­րե­նը նկա­տո­ղու­թյուն ար­ձա­նագ­րի իր են­թա­կա­յին, ա­պա ա­ռա­ջին ան­գամ դա բա­նա­վոր զգու­շա­ցումն է, կրկն­վե­լու դեպ­քում՝ գրա­վոր նկա­տո­ղու­թյու­նը և միայն եր­րորդ ան­գամ է տր­վում խիստ նկա­տո­ղու­թյու­նը։ Անձ­նա­կան ա­տե­լու­թյուն տա­ծե­լով աշ­խա­տակ­ցի նկատ­մամբ, տնօ­րե­նը ի­րա­վա­սու չէ խախ­տե­լու կազ­մա­կեր­պու­թյան կա­նո­նադ­րու­թյու­նում ամ­րագր­ված ՀՀ Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի հա­մա­պա­տաս­խան դրույ­թը։
Հոր­դո­րում եմ վե­րա­նա­յել խիստ նկա­տո­ղու­թյան հրա­մա­նը և չե­ղար­կել ան­հիմն լի­նե­լու պատ­ճա­ռով»։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Հ. Գ. Չքն­նար­կենք թե որ­քա­նով է ի­րա­վա­չափ կար­գա­պա­հա­կան տույ­ժի ընտ­րու­թյու­նը կամ ար­դոք այն նե­րառ­ված է ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյու­նում և սահ­ման­ված նկա­տո­ղու­թյան տե­սակն ու հեր­թա­կա­նու­թյու­նը։ Բայց ակն­հայտ է Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի ան­հա­վա­սա­րա­չափ ո­րո­շու­մը. 34 տար­վա աշ­խա­տան­քա­յին կեն­սագ­րու­թյուն ու­նե­ցող պրո­ֆե­սիո­նա­լին ոչ մե­կը չի ա­սել աչ­քիդ վերևում հոնք կա։ Բա­րո­յա­կան չէ, որ նկա­տո­ղու­թյու­նը թի­րա­խա­վոր­ված է, հետն էլ՝ անգ­րա­գի­տու­թյան բա­ցա­հայտ ցու­ցադ­րու­մով։
Նկա­տո­ղու­թյու­նը այն հար­ցը չէ, որ դրա մա­սին նա­խա­րա­րու­թյու­նը պետք է ի­մա­նա։ Քավ լի­ցի։ Բայց վե­րա­դա­սը պար­տա­վոր է իր նշա­նա­կած նոր կամ նո­րաց­ված կադ­րին ճա­նա­չել ոչ թե քայ­լար­շա­վի մաս­նակ­ցու­թյան ժամ ու պա­տա­րա­գից, կի­լո­մետ­րա­ժից, այլ գնա­հա­տել մաս­նա­գի­տա­կան ի­մա­ցու­թյունն ու հմ­տու­թյու­նը։ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի պա­րա­գա­յում ո­րա­կա­վո­րո­ղը մենք չենք, բայց նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ձևա­վոր­ված կար­ծի­քը, մեղմ ա­սած, շա­հե­կան չէ և դրա հետ հաշ­վի չնս­տե­լը կլի­նի նա­խա­րա­րու­թյան հեր­թա­կան «վրի­պու­մը»։ Այն­պես, ինչ­պես վար­վել է տնօ­րե­նի ժպ տի­կի­նը՝ ան­տե­սե­լով ՀՀ Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի 224 հոդ­վա­ծը. «Կար­գա­պա­հա­կան տույ­ժի կի­րառ­ման դեպ­քում պետք է հաշ­վի առն­վեն խախտ­ման ծան­րու­թյու­նը և դրա հետևանք­նե­րը, աշ­խա­տո­ղի մեղ­քը, այդ խախտ­ման կա­տար­ման հան­գա­մանք­նե­րը և աշ­խա­տո­ղի՝ նախ­կի­նում կա­տա­րած աշ­խա­տան­քը»։ Էլ չենք խո­սում 226 հոդ­վա­ծի մա­սին, որ­տեղ սևով սպի­տա­կի վրա գր­ված է. «Մինչև կար­գա­պա­հա­կան տույ­ժի կի­րա­ռու­մը գոր­ծա­տուն պետք է աշ­խա­տո­ղից պա­հան­ջի խախտ­ման մա­սին գրա­վոր բա­ցատ­րու­թյուն։ Ե­թե գոր­ծա­տուի սահ­մա­նած ող­ջա­միտ ժամ­կե­տում աշ­խա­տողն ա­ռանց հար­գե­լի պատ­ճառ­նե­րի չի ներ­կա­յաց­նում բա­ցատ­րու­թյուն, ա­պա կար­գա­պա­հա­կան տույ­ժը կա­րող է կի­րառ­վել ա­ռանց բա­ցատ­րու­թյան»։
Մեզ մնում է հի­շեց­նել, որ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը և կազ­մա­կեր­պու­թյան ի­րա­վա­բա­նը թքած ու­նե­նա­լով օ­րեն­քի պա­հան­ջին, թարս ծայ­րից են սկ­սել. սկզ­բում տր­վել է հրա­ման, հե­տո նոր պա­հան­ջել բա­ցատ­րու­թյուն։
Մեր տե­ղե­կա­տու աղ­բյու­րի փո­խանց­մամբ, նկա­տո­ղու­թյան հետ կապ­ված պար­զա­բա­նում-քն­նար­կում տե­ղի չի ու­նե­ցել, գոր­ծա­տուն հարկ չի հա­մա­րել աշ­խա­տո­ղի հետ «դաս­տիա­րակ­չա­կան» զրույց վա­րել, նրան խե­լա­միտ ու­ղու վրա դնել...
Ո­րո­շու­մը միանձ­նյա է՝ ար­տա­ռոց, ան­սո­վոր, տա­րօ­րի­նակ թե օ­րի­նա­չափ, ին­քը գի­տի, իսկ հի­մա՝ շա­տե­րը։ Դր­դա­պատ­ճառ­նե­րը նույն­պես ջրի ե­րես դուրս ե­կան։ Եվ նման դեպ­քում ա­նի­մաստ ենք հա­մա­րում կար­գա­պա­հա­կան տույ­ժի կի­րառ­ման ժամ­կե­տի մա­սին 227 հոդ­վա­ծի հի­շե­ցու­մը, այ­լա­պես կս­տաց­վի անգ­րա­գի­տու­թյան թա­գա­վո­րու­թյուն և քմայ­քա­յին մո­տեց­ման դա­սա­կան օ­րի­նակ։
Դիտվել է՝ 28264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ