«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը նախ­կին­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցել է այն­քա­նով, որ­քա­նով այժմ նո­րե­րի հետ է հա­մա­գոր­ծակ­ցում»

«Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը նախ­կին­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցել է այն­քա­նով, որ­քա­նով այժմ նո­րե­րի հետ է հա­մա­գոր­ծակ­ցում»
19.05.2020 | 00:37

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ի­րա­վա­գետ ՌՈ­ԲԵՐՏ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ:

-Իշ­խա­նու­թյու­նը, փաս­տո­րեն, հայ­տա­րա­րում է, որ հրա­ժար­վում է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հար­ցը լու­ծե­լու հա­մար նա­խա­պես հայ­տա­րար­ված հան­րաք­վեից: Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ա­սում են, թե դա պայ­մա­նա­վոր­ված է կո­րո­նա­վի­րու­սով: Այդ բա­ցատ­րու­թյան հետ հա­մա­կար­ծի՞ք եք:
-Ար­տա­կարգ դրու­թյան նման «ա­զա­տա­կան» պայ­ման­նե­րում խո­սել հան­րաք­վեի չե­ղարկ­ման կո­րո­նա­վի­րու­սա­յին պատ­ճա­ռի մա­սին առն­վազն զա­վեշ­տա­լի է: Ար­տա­կարգ դրու­թյան ա­ռա­ջին եր­կա­րաձգ­ման ժա­մա­նակ ար­դեն իսկ քն­նարկ­վում էր հան­րաք­վեի չե­ղարկ­ման հար­ցը, բայց իշ­խա­նա­կան օ­ղակ­ներն ա­մեն կերպ փոր­ձում էին հեր­քել դա։
Եր­կա­րաձգ­ման եր­րորդ փու­լին հա­ջոր­դեց ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան հայ­տա­րա­րու­թյունն առ այն, որ նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը դի­մել է Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գլ­խա­վոր քար­տու­ղա­րին՝ ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հան­գու­ցա­լու­ծե­լու առն­չու­թյամբ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի կար­ծիքն ի­մա­նա­լու հա­մար: Հակ­ված չեմ կար­ծե­լու, որ հան­րաք­վեն եր­կա­րաձգ­վում է հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով, հատ­կա­պես այն պա­րա­գա­յում, երբ հան­րա­յին տրանս­պորտն աշ­խա­տում է, սնն­դի օ­բյեկտ­ներն էլ լեփ-լե­ցուն են մարդ­կան­ցով։
-Ի՞նչ կա­րող է ա­սել «Վե­նե­տի­կը»:
-Նախ ու­զում եմ հի­շել ՍԴ գոր­ծող կազ­մից ա­զատ­վե­լու հա­մար իշ­խա­նու­թյան ներ­կա­յաց­րած մեկ այլ տար­բե­րակ՝ «օ­րի­նա­կան կա­շառ­քի» մա­սին օ­րեն­քը, որ դա­տա­րա­նի 7 ան­դամ­նե­րին ա­ռա­ջար­կում էր վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի գնալ: Սրա վե­րա­բե­րյալ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը նշել էր՝ վա­ղա­ժամ թո­շա­կի անց­նե­լը պետք է խիստ կա­մա­վոր լի­նի: Դրա­նից հե­տո ԵԽԽՎ մո­նի­թո­րին­գի հա­մա­զե­կու­ցող­նե­րը մտա­հո­գու­թյուն­ներ էին հայտ­նել ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ, նշե­լով, որ քա­ղա­քա­կան խա­ղա­ցող­նե­րը պետք է զերծ մնան այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, ո­րոնք կա­րող են դա­տա­կան հա­մա­կար­գի վրա որ­պես ճն­շում ըն­կալ­վել: Ինչ վե­րա­բե­րում է օ­րեր ա­ռաջ հաս­ցեագր­ված դի­մու­մին, ա­պա դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե ինչ լու­ծում կա­րող է ա­ռա­ջար­կել Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը։
ՈՒ­զում եմ հի­շեց­նել, որ հան­րաք­վեի էր դր­վե­լու 213-րդ հոդ­վա­ծը, որն ի­րա­վա­կան ա­ռու­մով սպառ­ված է։ Բայց հատ­կան­շա­կան է նաև այն, որ 213-րդ հոդ­վա­ծը, ո­րի փո­փո­խու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ էլ հենց նշա­նակ­ված է Սահ­մա­նադ­րա­կան հա­նրաք­վե, հնա­րա­վոր է փո­փո­խել Ազ­գա­յին ժո­ղո­վի մի­ջո­ցով։ Այ­սինքն, հար­ցը մինչև հան­րաք­վեի դնե­լը, ԱԺ-ն ի­րա­վա­սու էր ո­րո­շում ըն­դու­նե­լու պատ­գա­մա­վոր­նե­րի ո­րա­կյալ մե­ծա­մաս­նու­թյամբ: Բայց ԱԺ-ն գնաց այլ ճա­նա­պար­հով, այն է՝ ձայ­նե­րի 3/5-ով ըն­դուն­ված ո­րոշ­մամբ հար­ցը պետք է դր­վեր հան­րաք­վեի։ Լու­ծում կա­րող է լի­նել նաև, որ, օ­րի­նակ, ԱԺ-ն չե­ղար­կի իր ըն­դու­նած ո­րո­շումն ու հար­ցի քն­նու­թյան սահ­մա­նադ­րա­կան ըն­թա­ցա­կար­գով շարժ­վի: Կա­րող է քն­նարկ­վել նաև այն տար­բե­րա­կը, որ, օ­րի­նակ, փո­փո­խու­թյուն կա­տար­վի «Հան­րաք­վեի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քում, և վե­րաց­վի ար­տա­կարգ դրու­թյու­նից հե­տո հան­րաք­վե անց­կաց­նե­լու պար­տա­դի­րու­թյան դրույ­թը։ Մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով, կար­ծում եմ, Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը հու­նի­սի կե­սե­րին կհայտ­նի իր դիր­քո­րո­շու­մը, բայց ևս մեկ ան­գամ ու­զում եմ շեշ­տել՝ խնդ­րա­հա­րույց 213-րդ հոդ­վա­ծը վա­ղուց սպառ­ված է։
-Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի հաս­ցեին տար­բեր մե­ղադ­րանք­ներ են ե­ղել, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը նրան մե­ղադ­րում էին նախ­կին իշ­խա­նու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու և այլ­նի մեջ: Այժմ նրանք մեր իշ­խա­նու­թյուն­նե­րին «դու­րե­կան» կար­ծիք կտ­րա­մադ­րե՞ն:
-Հե­ռու եմ մտ­քից, թե Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը կար­ծիք կամ եզ­րա­կա­ցու­թյուն տա­լիս ա­ռաջ­նորդ­վել կամ ա­ռաջ­նորդ­վե­լու է այս կամ այն երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ճո­յա­նա­լու տրա­մա­բա­նու­թյամբ: Ինչ վե­րա­բե­րում է իշ­խա­նու­թյուն­նե­րի մե­ղադ­րանք­նե­րին, ա­պա կար­ծում եմ, որ դրանց լուրջ չեն էլ վե­րա­բեր­վել հենց Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վում, իսկ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցել են այն նույն ձևա­չա­փով, ո­րով և այժմ են հա­մա­գոր­ծակ­ցում:
-Ի դեպ, հան­րաք­վեից ա­ռաջ իշ­խա­նու­թյուն­նե­րը նպա­տա­կա­հար­մար չգ­տան խոր­հր­դատ­վու­թյուն ստա­նալ հանձ­նա­ժո­ղո­վից, հի­մա ին­չու՞ հան­կարծ հի­շե­ցին:
-Թեև հար­ցի հաս­ցեա­տերն իշ­խա­նու­թյունն է, բայց կա­րող եմ են­թադ­րել, որ նրանք հաս­կա­ցել են՝ հա­կաի­րա­վա­կան և հա­կաօ­րի­նա­կան ճա­նա­պար­հով հար­ցե­րին լու­ծում տա­լը իշ­խա­նու­թյանն ու պե­տու­թյա­նը լավ ա­պա­գա չի խոս­տա­նում։ Վս­տահ չեմ ի­հար­կե, որ նրանք կար­ծիք ստա­նա­լուց հե­տո ա­կան­ջա­լուր կլի­նեն Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թյա­նը, բայց ու­զում եմ հույս հայտ­նել, որ իշ­խա­նու­թյան օ­րախն­դիր դար­ձած ՍԴ-ի հար­ցը չի լուծ­վի այն ճա­նա­պար­հով, ին­չից հե­տո պե­տու­թյու­նը մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի վնաս կկ­րի։
-Ե­թե Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն տրա­մադ­րի, դրա դի­մաց ինչ-որ բա՞ն է պար­տադ­րե­լու իշ­խա­նու­թյուն­նե­րին:
-Ինչ-որ բան պար­տադ­րե­լու ի­րա­վա­սու­թյուն Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը չու­նի։ Ե­թե նկա­տի ու­նեք քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, դրանք մեկ­նա­բա­նել չեմ կա­րող։ Այն, ինչ ակն­կա­լում է ստա­նալ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը, ու­նե­նա­լու է խոր­հր­դատ­վա­կան բնույթ: Իսկ թե գրա­գետ ի­րա­վա­բա­նա­կան խոր­հր­դին ինչ­քա­նով ու ինչ­պես կհետևեն կա­ռա­վա­րիչ­նե­րը, ժա­մա­նա­կը ցույց կտա։
Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ