«Բոլորիս համար ծանր օրեր են»
17.03.2020 | 01:16
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ինստագրամի իր էջում ուղերձով դիմել է մարզաշխարհին.
«Բոլորիս համար ծանր օրեր են: Մենք ապրում ենք` անհանգստացած լինելով կատարվածի հետևանքով: Պատկերացնում ենք մեզ նրանց դերում, ովքեր մեծապես տուժել են այս վարակից, կորցրել ու կորցնում են հարազատներ: Մենք նրանց կողքին ենք: Ես մեծ ուժ ու եռանդ եմ մաղթում այդ մարդկանց:
Առողջությունը պետք է լինի առաջնային դերում: Սա բացառիկ պահ է: Մենք պետք է հետևենք առողջապահական կազմակերպությունների ցուցումներին: Միայն այդ կերպ կարող ենք արդյունավետ լուծել այս խնդիրը: Այժմ պետք է պատասխանատու լինենք և մնանք տանը: Բացի այդ, այս պահը հիանալի առիթ է վայելելու ժամանակը մեր սիրելիների հետ, որոնց հետ միշտ չէ, որ ժամանակ ենք անցկացնում»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ