Մարզիկները պարբերաբար ստուգվում են
06.03.2020 | 02:07
Իտալիայի կառավարության որոշմամբ կորոնավիրուսի պատճառով երկրում մարզական բոլոր իրադարձությունները մինչև ապրիլի 3-ը կանցկացվեն առանց հանդիսականների։
Մարտի 5-ից ապրիլի 3-ը նախատեսված է ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության երեք տուր։ Մարտի 14-ին էլ կայանալու է Իտալիայի և Անգլիայի ռեգբիի հավաքականների միջև հանդիպումը։ Այս ընթացքում ակումբները պարբերաբար պետք է ստուգեն մարզիկներին ու աշխատողներին կորոնավիրուսի պատճառով։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ