Երեքում էլ հաղթանակ 1:0 հաշվով
14.02.2020 | 02:32
Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» առաջին դիմակայությունում հաղթանակ են տոնել հյուրերը: Հանդիպման միակ գոլը խփել է Ֆաբիան Ռուիսը: Պատասխան խաղը կայանալու է մարտի 5-ին: Հիշեցնենք, որ տիտղոսի գործող տիրակալը Հռոմի «Լացիոն» է:
Կիսաեզրափակչի առաջին հանդիպումն է եղել և «Աթլետիկ»-«Գրանադա» դիմակայությունում, որտեղ նույնպես արձանագրվել է նվազագույն հաշվով հաղթանակ, միայն թե իսպանականում առավել հաջողակ են եղել տանտերերը: Այստեղ նույնպես պատասխան խաղը մարտի 5-ին է:
Ի տարբերություն վերը հիշատակված երկրների, Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում, ի դեմս «Լիոն»-«Մարսել» դիմակայության, անցկացվել է քառորդ եզրափակչի հանդիպումը, որտեղ նույնպես գրանցվել է նվազագույն հաշվով հաղթանակ, ինչը տանտերերին թույլ է տվել միանալ կիսաեզրափակիչ դուրս եկած «Պարի Սեն Ժերմենին» ու «Ռենին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ