Պատրաստ են երդվելու
14.02.2020 | 01:49
Ինչու՞ ձեր ընտրած ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ ստանում է։ Այս հարցին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը երդվեց. «Էրեխուս արևով եմ երդվում, գործի գնում է»։ Հետո հանգամանորեն բացատրեց, թե երբ ու ինչ հանգամանքներում է տեսել Գրիգորյանին աշխատելիս. «Մի անգամ պատահաբար ժամը 21.00-ին փողոցով իջնում էի, նկատեցի նրան գործից դուրս գալիս»։ Իսկ մեր զարմանքին, թե ինչու ՍԴ-ում նրան չեն տեսնում, նշեց, որ Գրիգորյանն առավոտյան գնում է աշխատանքի, երեկոյան տուն է գալիս։ «Բլեֆ է։ Այլ բան է, որ նիստերին չի մասնակցում»,- ընդգծեց Բաղդասարյանը։
Իմքայլական իրավաբաններն ասացին, որ եթե ՍԴ անդամները կարծում են, թե Վահե Գրիգորյանը նիստերին չի մասնակցում ու դա համարում են կարգապահական խախտում, ապա ՍԴ երեք դատավորի համապատասխան հիմնավորման դեպքում կարող են համապատասխան տույժի ենթարկել։ Եթե նման բան չկա, ուրեմն ՍԴ-ն նման խնդիր չի տեսնում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ