ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ
11.02.2020 | 23:46

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի ըմբշամարտի առաջնության 1/8 եզրափակիչում 7:1 հաշվով առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ և դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:

Դիտվել է՝ 2248

Մեկնաբանություններ