Պահպանեց չեմպիոնական գոտին
11.02.2020 | 04:08
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի մինչև 50,8 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Դալլաքյանը, որը ներկայացնում է ՈՒկրաինան, վենեսուելացի Խոսբեր Պերեսի հետ մարտում պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մարտն ընթացել է հայազգի բռնցքամարտիկի առավելությամբ, 12 ռաունդների արդյունքով բոլոր մրցավարները միաձայն են եղել հաղթանակը Արտյոմ Դալլաքյանին շնորհելու հարցում` 118:110, 117:111 և 117:111:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ