Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները 10 օրով դադարեցնելու մասին լուրերն իրականության չեն համապատասխանում: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Համացանցում ակտիվ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե իբր հրահանգվել է դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնել 10 օրով:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Նիկողոսյանը: