«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ամեն ինչ նախկինի պես է

Ամեն ինչ նախկինի պես է
21.12.2018 | 03:05

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ տուրը գրանցել է խոշոր անակնկալ: Հետնապահների շարքում գտնվող Դյուսելդորֆի «Ֆորտունան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության է մատնել բունդեսլիգայի անվիճելի առաջատար Դորտմունդի «Բորուսիային», որը, չնայած այս պարտությանը, շարունակում է միավորների զգալի պաշարով՝ 6, առաջ լինել երկրորդ հորիզոնականում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիայից», որը հյուրընկալել է «Նյուրնբերգին», հաղթել երկու անպատասխան գնդակի առավելությամբ ու հավաքած միավորները հասցրել 33-ի:


16-րդ տուրից հետո նույնքան միավոր է գրանցված և Մյունխենի «Բավարիայի» անվան դիմաց, որը հյուրընկալել էր «Լայպցիգին» ու առավելության հասել նվազագույն հաշվով: Հետաքրքրական է, որ «Բավարիայում» շարունակում է տոն տալ «հին գվարդիան»: Այս անգամ մյունխենցիների հաղթանակում իր ներդրումն է ունեցել Ֆրանկ Ռիբերին: Պարտությունը «Լայպցիգի» համար շարունակեց ամրագրած պահել չորրորդ հորիզոնականը, քանի որ նրա մերձակա հետապնդող Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» իր հերթականում չկարողացավ մեկ միավորից ավելի պոկել «Մայնցից»: «Լայպցիգն» ունի 28, «Այնտրախտը»՝ 27 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ