«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի շրջանակներում անցկացվեց «Ժամանակակից լրագրությունը» թեմայով հանդիպում

«Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի շրջանակներում անցկացվեց «Ժամանակակից լրագրությունը» թեմայով հանդիպում
11.04.2018 | 18:45

Երևանի պետհամալսարանում ապրիլի 11-ին հյուրընկալել էին «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի կազմակերպիչներին ու փորձագետներին։ Լրագրության ֆակուլտետի ուսանողների և լրագրությամբ հետաքրքրվող երիտասարդների համար «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի շրջանակներում անցկացվեց «Ժամանակակից լրագրությունը» թեմայով հանդիպում։

«Россия» հեռուստաընկերության «Вести» հաղորդման մեկնաբան Դենիս Պոլունչուկովը ներկայացրել է լրագրողի, հեռուստամեկնաբանի իր փորձը, Ռուսաստանում լրագրության առաջնահերթությունները, «Россия» հեռուստաընկերությունը, վերջինիս մեջ մտնող լրատվամիջոցները։ Նա խոսեց նաև եթերն ապահովող բովանդակության մասին՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունում հատկապես մեծ լսարան ունեն հասարակական-քաղաքական հաղորդումները։ «Россия»-ի կազմի մեջ մտնում են 80 տարածաշրջանային հեռուստաընկերություններ, որոնց օգնությամբ կարողանում են օպերատիվ կերպով ստանալ ինֆորմացիա երկրի տարբեր ծայրերից և հասցնել քաղաքացիներին։ Դենիս Պոլունչուկովը, անդրադառնալով լրագրության առաջնահերթություններին, նշեց, որ լրագրության կարևորագույն խնդիրները օպերատիվությունն ու հավաստիությունն են։ Նա, հանդես գալով իր լրատվամիջոցի անունից, շեշտեց, որ երբեք ու երբեք իրավունք չունեն թյուր տեղեկություն մատուցել հանրությանը։ Եվ ըստ բանախոսի՝ եթե ըստ առաջնահերթության համեմատելու լինենք օպերատիվությունն ու հավաստիությունը, ապա առաջին տեղում է հավաստիությունը։ Եվ հանուն օպերատիվության երբեք եթեր չի հեռարձակվի չճշտված տեղեկություն։ «Հեռուստադիտողի վստահությունը շահել շատ դժվար է, կորցնելը՝ շատ հեշտ։ Այնպես որ՝ ցանկացած ինֆորմացիան մշտապես ստուգվում ու վերաստուգվում է»,- ասաց Դենիս Պոլունչուկովը։ Նա նաև մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են «Вести» հաղորդման շրջանակներում պատրաստում ռեպորտաժ։ Ռեպորտաժների պատրաստման առանձնահատկություններին նա անդրադարձավ՝ կոնկրետ օրինակներ ցուցադրելով։
Նշենք, որ «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը հնգօրյա է։ Այն մեկնարկել է Գյումրիում։ Երեկ ռուսաստանցի փորձագետները հանդիպում են ունեցել Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղում, իսկ մեդիա-մարաթոնը վաղն աշխատանքները կշարունակի Հայաստանի երիտասարդական հիմնադրամում։


«Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը կազմակերպել է Եվրասիական հետազոտությունների կենտրոնը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, Ռազմավարական նախագծերի կենտրոնի և Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ։

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ