«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ուսումնասիրվել են դպրոցներում տաք սննդի մատակարարման սանիտարահիգիենիկ պայմանները

Ուսումնասիրվել են դպրոցներում տաք սննդի մատակարարման սանիտարահիգիենիկ պայմանները
22.12.2017 | 18:22

«Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզի դպրոցներում իրականացրել է «Անվտանգ սնունդ՝ առողջ սերունդ» ծրագիրը։ Նպատակն էր դպրոցներում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում բարձրացնել հանրային վերահսկողությունը տաք սննդի մատակարարման սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նկատմամբ, ինչպես նաև մշակել իրավական բարեփոխումների փաթեթ, որն առավել անվտանգ կդարձնի այս գործընթացն այն դպրոցներում, որտեղ բացակայում են տաք սննդի տրամադրման անհրաժեշտ պայմանները:

Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում՝ «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» անվանակարգում։


Ինչպես տեղեկացնում է «Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպության նախագահ Մերի Ալեքսանյանը, ծրագրի իրականացման ընթացքում այլ հասարակական կազմակերպությունների հետ ձևավորել են միջկազմակերպական աշխատանքային խումբ, որը հանդիսացավ խորհրդատվական մարմին ծրագրի ավելի արդյունավետ կազմակերպման համար:
Տավուշի մարզի 25 դպրոցներում իրականացվել են հարցազրույցներ տնօրենների կամ նրանց փոխարինող այլ պաշտոնյաների, խոհարարների և բուժաշխատողների հետ, ինչպես նաև դիտարկվել են ճաշարանի պայմանները։ Այս դիտարկման և ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով է արդյունավետ կազմակերպվում տաք սննդի մատակարարման գործընթացը դպրոցներում, ինչ մակարդակի վրա է գտնվում հանրային վերահսկողությունը, ինչպես նաև՝ գործընթացի պատասխանատուների իրազեկվածությունը, բացահայտել այն խնդիրները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրի իրականացման հետագա ընթացքի վրա:
Հարցազրույց է իրականացվել նաև Տավուշի մարզպետարանի համապատասխան պաշտոնյաների հետ, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում տնօրենների մասնակցությամբ, որի ժամանակ բարձրացվել են առկա խնդիրները, և քննարկվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Հարցազրույցների ժամանակ անդրադարձ է կատարվել դպրոցում տաք սննդի կազմակերպման գործընթացում ճաշարանների ընդհանուր վիճակին և հագեցվածությանը, պետության կողմից իրականացվող ընթացիկ ստուգումներին և դրանց արդյունքում հայտնաբերված խախտումներին, տրամադրվող մթերքներին, դրանց պահպանման պայմաններին, աշակերտների ու ծնողների իրազեկվածությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներին և այլն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տաք սննդի տրամադրման գործընթացը հիմնականում վերահսկվում է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի մոնիոթինգի խմբի և ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պաշտոնյաների կողմից:


Պարզ է դարձել, որ տաք սննդի տրամադրման ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ դպրոցի պատասխանատու պաշտոնյաներն ունեն ոչ բավարար իրազեկվածություն, թեև որոշ տնօրեններ մասնակցել են վերապատրաստման դասընթացների: Ոչ բոլոր դպրոցներում են առկա առողջ կամ անվտանգ սննդի վերաբերյալ, սննդի ընդունումից առաջ լվացվելու իրազեկման ցուցապաստառներ: Դպրոցների մեծ մասը հագեցած չէ տաք սննդի պատրաստման, սննդի պահպանման անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, կահավորման, գույքի ձեռքբերման, խոհանոցների և ճաշարանների վերանորոգման խնդիրներ: Ծնողները ակտիվ մասնակցություն են ունենում երեխաներին սննդի տրամադրման գործընթացի կազմակերպմանը և փորձում են ամեն կերպ օժանդակել այս գործընթացին:


Ուսումնասիրության արդյունքում մշակվել է առաջարկությունների փաթեթ՝ այս գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված: Այն ուղարկվել է շահառու դպրոցներին և շահագրգիռ պետական գերատեսչություններին:

Դիտվել է՝ 3107

Մեկնաբանություններ