ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում
20.12.2014 | 18:26

Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունն ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանին` ներկայացնելով On The Road. Armenia խորագրով ռեպորտաժը: Հեղինակը նշում է, որ «իրենք ուղևորվում են հնագույն մի երկիր, որը շատերն են հայրենիք անվանում, սակայն քչերը` տուն»:
Հեղինակի տողերն ինձ խորհելու առիթ տվեցին, չնայած այս թեման միշտ էլ ինձ տանջել է, դրա մասին մտածել եմ: Ընդունենք, թե ոչ, բայց իսկապես մեր մենթալիտետի, արժեհամակարգի հիմքում կա նման բան. մենք մեր հայրենիքը սովոր են սիրել հեռվից, կարոտի մասին հազար ու մի բանաստեղծություն ու հուզիչ կենաց ունենք, բայց Հայաստանը չենք ընկալում որպես տուն, որպես իրական երկիր, որը հզորացնելու առաքելությունը մեր ուսերին է ու նաև չենք հավատում, որ մենք՝ որպես քաղաքացի, կարող ենք պաշտպանված լինել հենց այս երկրում: Օրինակները շատ են, կարող եմ բերել տասը, հարյուրը: Մենք ամաչում ենք Հայաստանում զբաղվել որևէ գործով, որն այնքան էլ համահունչ չէ մեր մասնագիտությանը, սոցիալական, հասարակական դիրքին, սակայն մեծ սիրով ու պատասխանատվությամբ այդ գործն անում ենք դրսում՝ առանց քաշվելու: Հայաստանում մենք օրինապաշտ չենք, բայց դրսում օրինակելի ենք դառնում այդ առումով:
Խնջույքի սեղանի շուրջ, արտասվելով, կարող ենք խմել Մասիսի, Մուշի, Արդահանի կենացը, խոսել պատմական արդարության վերականգնման անհարաժեշտության մասին, սակայն, երբ պատմական արդարությունը հայրենիքի գոնե մի հատվածում վերականգնվում է, այդ հատվածը մեզ համար կորցնում է իր միստիկ, խորհրդավոր, առասպելական նշանակությունը, դառնում է սովորական, շարքային: Մեր անտարբերությունը դառնում է օրինաչափ, ինչի հետևանքով հազարավորների արյան գնով ազատագրված Լաչինն ու Քելբաջարը կիսադատարկ են:
Հայաստանը շատերն են հայրենիք անվանում, սակայն քչերը` տուն: Սա ճշմարտություն է, դառնություն առաջացնող ճշմարտություն: Այն ճշմարտություններից է, որ մեզանից յուրաքանչյուրին վարակում է գաղթականի վիրուսով ու այդպես էլ զուրկ ենք մնում նրանից, որ կոչվում է քաղաքացիիություն: Սա այն վիրուսն է, որ մեր պետությունը վերածում է չուլանի, մեր հաղթանակը՝ հուշի, մեր ապագան դարձնում է անցյալի կարծրատիպերի պատանդ:
Հայաստանը բոլորիս տունն է, բոլորիս ապագան, ապագա կերտող մեր փարոսը: Սա՛ պետք է դառնա զարգացման հրամայականը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 5693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ