Թուրք հեռուստահաղորդավարուհի Գյոզդե Քանսուն հեռացվել է աշխատանքից, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Հուսեյն Չելիքը քննադատել է նրան՝ եթերում հագուստի չափից խոր լանջաբացվածքի համար։ Չելիքը նրա հագուստը անվանել է ծայրահեղական, քանի որ ի ցույց է դնում կուրծքը: