ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Խելագարություն է տեսակդ չսիրելը

Արա ԱԼՈՅԱՆ. Խելագարություն է տեսակդ չսիրելը
29.07.2013 | 10:50

Ազատամարտիկները ո՛չ հարյուր դրամ արժեին, ո՛չ 20 հազար դոլարանոց շորե երգող տիկնիկ, որպեսզի էկրանի ցեցերն ակտիվանային, պայքարեին, խելոք մտքեր արտանետեին: Ասում էի, չէ՞, զվռնող ջահելների պես, էգոիստների, ցուցամոլ-կարիերիստների պես, տրաֆարետային հեղափոխություն ենք սիրում անել: Սոցիալական բունտ, ընդվզում չկա ու չի լինելու, քանի դեռ այսրոպեական շահագրգռություններ ու նախապատվություններ ունենք: Հպարտանում, մեր ու ուրիշի աչքն ենք կոխոտում քրիստոնեությունն առաջինն աշխարհում` որպես պետական կրոն ընդունելու իրողությունը, թե միֆը, բայց քրիստոնեաբարո չենք ապրում, ասել է թե` մարդակենտրոն: Իսկ ճշմարիտ հերոսները կուլիսներում են լինում, լուսանցներում, գրասեղանների առջև, խրամատներում, հիվանդանոցներում, անտերունչ, փողոցներում, մանկատներում: Մեր երկիրը սնդուսափայլ չկայացած ջահել չի, հասկանում եմ, որ տարիքն առնող մարդը ցանկանում է ներկել մազերը, ձգել մաշկը, նոր` XXL եվրոջինս հագնել, նորից սիրահարվել: Բայց իրար չսիրելու էս անհամեստությամբ ի՞նչ ենք ուզում առհասարակ: Նախագահին չենք ներում, երգողին, կռվողին, գրողին, նկարողին, հավաքարարին, փոստի աշխատողիին չենք հանդուրժում, մուննաթ ենք գալիս: Իսկ Եվրոպա-ամերիկաները մեզ սիրում են հոգեբան- հոգեբույժի սիրով, համերաշխությամբ, որովհետև խելագարություն է տեսակդ չսիրելը: Խելագարություն է միայն ինքնին քեզ սիրելը:

Դիտվել է՝ 3353

Մեկնաբանություններ