21.01.2020|
00:41
Երբեմն ինձ թվում է, թե մեր հասարակությունը հիվանդ է: Գնահատականս, այո, խիստ է, բայց իրականությունից հեռու չէ: Դեռ մի կողմ թողնենք, որ մայրը երեխային հաջորդ օրվա դասերին նախապատրաստելու փոխարեն կարող է ժամերով այս կամ այն բողոքի ակցիաների ուղիղ եթերը դիտել, մի կողմ թողնենք, որ կենսաթոշակի անցած տարեցները թոռների հետ զբոսնելու փոխարեն նախընտրում են տուրք տալ «ֆեյք-նյուզին» ու փառք տալ օրվա իշխանություններին, մի կողմ թողնենք, որ երիտասարդ աղջիկներն ընկերուհիների հետ ավելի հետաքրքիր ժամանակ անցկացնելու փոխարեն կարող են ամենատարբեր մեկնաբանություններ թողնել «նոր» Հայաստանի, փրկիչ իշխանությունների մասին ու իրենց «հեղինակավոր» վերլուծությունը տեղադրել այս կամ այն լրատվամիջոցի իրապես արժեքավոր հրապարակման ներքո: