28.02.2013|
21:06
Հայաստանը Եվրադատարանի որոշումով 42553 եվրո կփոխհատուցի երեք անձանց։ Այս կլորիկ գումարը կուտակվել է «Սէֆիլյանն ընդդեմ ՀՀ-ի», «Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի» և «Վիրաբյանն ընդդեմ ՀՀ-ի» գործերի հաշվին։ Ինչ խոսք, գումարը պետք է վճարվի, սակայն վարչապետը չէր կարող իր մտահոգությունը չարտահայտել և կառավարության նիստում հանձնարարեց արդարադատության նախարարությանը պատասխանել այն հարցին, թե ինչ անել, որ նման խնդիրներ չլինեն։