ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Խաղողն արդեն օրհնվել է, ու հիմա ամեն հատիկի հետ մի քաղցր օրհնանք ես կուլ տալիս

Խաղողն արդեն օրհնվել է, ու հիմա ամեն հատիկի հետ մի քաղցր օրհնանք ես կուլ տալիս
18.08.2024 | 08:51

Վեց տեսակի խաղող եմ առել՝ դեղին, դեղնականաչ, կանաչ, մանուշակագույն, կարմրավուն, սև, կլոր ու երկարուկ, մեծ ու փոքր հատիկներով, խիտ, նոսր, կորիզավոր ու անկորիզ, քաղցր ու թթվաշ... Ես սիրում եմ խաղողներն իրար խառնել ու խառը ուտել՝ մեկ՝ մեկից, մեկ՝ մյուսից։ Իսկ հաց ու պանրով իսկական քիմքի տոն ա դառնում։

Միասին լվանում եմ ու բոլորը մի ամանի մեջ դարսում իրար գլխի։ Իսկական նատյուրմորտ ա ստացվում։

Բայց նատյուրմորտ ֆրանսերեն նշանակում ա մեռած բնություն։ Իսկ իմը մեռած չի, կենդանի ա, էն էլ ո՜նց ա կենդանի։ Դրա համար՝ իմը կկոչվի նատյուրվիվանտ, այսինքն՝ կենդանի բնություն, կամ նատյուրդելիսիյոզ, այսինքն՝ համով բնություն։ Իմը կկոչվի բոն ապետի, այսինքն՝ բարի ախորժակ։

Խաղողն արդեն օրհնվել ա, ու հիմա ամեն հատիկի հետ մի քաղցր օրհնանք ես կուլ տալիս։

Ա՛յ տենց, քաղցր օրհնանքները կուլ տալով էլ աննկատ կդիմավորենք աշունը, ու անցնող ամառը՝ խաղողի համով, էնքան էլ տխուր չի թվա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10878

Մեկնաբանություններ