Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բագրատ Սրբազանը պետք է շնորհակալություն հայտնի քայլիստներին ձայնագրության համար

Բագրատ Սրբազանը պետք է շնորհակալություն հայտնի քայլիստներին ձայնագրության համար
21.06.2024 | 08:14

Հայտնի ձայնագրությունով իշխանություններն ապացուցեցին, որ մուտիլովշչիկ են...

Ամենաբուռն քննարկովող թեմաներից մեկը հայտնի ձայնագրությունն է, որից շատ ոգևորված են քայլիստ- դեբիլոիդները, չհասկանալով, որ այդ ձայնագրությունով իրենք հերքում են հենց իրենց:

Ձայնագրությունից պարզվում է, որ Բագրատ Սրբազանը չի վստահել ու վստահում դաշնակցականներին, իսկ Սերժ Սարգսյանն էլ ընդհանրապես ամեն ինչ արել է, որ շարժումը տապալվի:

Փաստորեն, նիկոլական ԶԼՄ-ների և Նիկոլին ծառայող գործիք-գործիչների կողմից վերջին երկու ամսում առաջ տարվող այն թեզը, թե Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը նախկինների կողմից ղեկավարվող և ուղղորդվող շարժում է, այդ թվում նաև Քոչարյանի, ում թիմակիցները նաև դաշնակցականներն են ՝ ըստ այդ ձայնագրության սուտ է:

Այս ձայնագրության հրապարակումով իշխանություններն ապացուցեցին իրենց շարքային «մուտիլովշչիկ» լինելը, իսկ Բագրատ Սրբազանն էլ պետք է շնորհակալ լինի Նիկոլին, որ այս ձայնագրության հրապարակումով ապացուցեց, որ իր թիկունքում նախկիններ չկան:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ