ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Սրանք քաղաքական խուլիգաններ են, պետական խուլիգաններ են

Սրանք քաղաքական խուլիգաններ են, պետական խուլիգաններ են
28.05.2024 | 18:14

Սա աննախադեպ բան է:

Իրենց պահել են խուլիգանի պես, սրիկայաբար։ Գերազանցել են նույնիսկ բոլշևիկներին։

Այս Հայաստանի Հանրապետության 29,743 քառակուսի կիլոմետրի վրա չկա ոչ մի միլիմետր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրավունք չունենա մտնելու։ Ի՞նչ ասես էս խուլիգաններին: Սրանք քաղաքական խուլիգաններ են, պետական խուլիգաններ են:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ