Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ադրբեջանն ու՞մ դեմ է հատուկ նշանակության զորքերի զորավարժություններ անցկացրել

Ադրբեջանն ու՞մ դեմ է հատուկ նշանակության զորքերի զորավարժություններ անցկացրել
06.02.2024 | 06:55

Նիկոլ Փաշինյանը շարունակ խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին, սակայն Ադրբեջանի ծրագրերն ամենևին էլ խաղաղասիրական չեն: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են «Խիստ ցրտերի պայմաններում մարտական գործողությունների անցկացում» վերնագրով զորավարժություններ։ Այդ տակտիկական-հատուկ զորավարժությունների ընթացքում բարձր լեռնային տեղանքում, խիստ ցրտերի պայմաններում իրականացվել են պայմանական հակառակորդի պաշտպանության ճեղքում, հենակետի գրավում, առաջին բուժօգնության ցուցաբերում և մարտի դաշտից վիրավորների անվտանգ էվակուացիա։

Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները Հայաստանի դեմ են զորավարժություններ անցկացրել, դա անտեսելը նման է ջայլամի նման գլուխն ավազի մեջ թաղելուն։ Պատերազմից պետք չէ վախենալ, դրանից խուսափելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ