Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ոսկե երակը հայկազյան ցեղի

Ոսկե երակը հայկազյան ցեղի
01.04.2023 | 21:20

Այս նյութը գրվել է «Իրատես» թերթի պատվերով, 2020 թվի մայիսին, երբ դեռ Եռատոն ունեինք, երբ դեռ Արցախն այս ամոթալի վիճակին չէր հասցված տարածքի 75 տոկոսի կորստով, երբ դեռ թրքաբարոները չէին հասցրել իրագործել երկիրը թուրքի տակ պառկեցնելու գործընթացը։
Նյութը տպագրվում է որպես հիշեցում ու զգուշացում։

ՄԱՍ 1
1918 թվականին իմ Հարություն նախապապը տուն-տեղ թողած՝ իր յոթ որդիներով Ղարսից գալիս, հասնում է Սարդարապատ՝ իր մասնակցությունը բերելու ամենայն հայոց երկրորդ Ավարայրին։
Մի քանի տասնամյակ անց նրա թոռ ու իմ հայր Սերգեյը զինվորագրվում է Հայրենական երկրորդ պատերազմին՝ հերթական մի զուլում, որտեղ իր մեծ հայրենիքի հետ ուղիղ առումով իր փոքր հայրենիքի՝ Հայաստան աշխարհի գոյության հարցն էր կշեռքին դրված։
Մի քանի տասնամյակ անց իմ միջնեկ քրոջ Վիկտոր Յուզիխովիչ թոռնիկն է դառնում մասնակիցն Արցախյան քառօրյայի` դիրքեր բարձանալուց բառացիորեն կես ժամ առաջ թողնելով դիմելաձևի մեջ անհասկանալիորեն ընդհանրացված, պինդ մնալու ճակատագրորեն անասելի դաժան պատգամ-գրառում. «Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք կյանքում, եթե ինչ-որ բան պատահի՝ չլացեք»։
Իմ մեծ տան այս երեք սերնդի մեջ ավագներից ողջի կարգավիճակով կանգուն մնացած կամ միայն ես ու, Եռատոնի վերաբերյալ խմբագրությունից խոսք ասելու առաջարկ ստացած, մոլոր նստել եմ համակարգչի առաջ՝ չիմանալով էլ ինչ գրել մեր հաղթական Մայիսի մասին, որ հայրենիքի գիրկ վերադարձած Շուշի լինելուց առաջ Սարդարապատ էր, Սարդարապատից շատ ավելի առաջ՝ Ավարայր։
Գլուխը՝ քարը, Շուշի-Սարդարապատ-Ավարայր այս թնջուկից էլ մի կերպ կարելի է դուրս գալ, սակայն իրավիճակի ողջ նրբությունն ու հակասականությունն այն է, որ մայիսյան Եռատոնի պատմությանն անդրադառնալու համար իմ գենետիկ հիշողությունն Ավարայրն է՛լ սկիզբ չի կարող ճանաչել, քանզի ճակատագրի թե հանգամանքների անհեթեթորեն դաժան բերումով 451-ն էլ... շարունակություն էր ու թե նախասկիզբ, ապա միայն հավատի համար պայքարի առումով։ Սակայն Ավարայրը հո միայն հավատի՞ համար պատերազմ չէր։
Ուրեմն ի՛մ ու քո՛, մեր բոլորի՛ հավաքական Եռատոնի պատմությունն անելու համար ի՛մ, քո՛, մեր բոլորի՛ հավաքական հիշության թևերով պիտի գնալ, հասնել անվանադիր Հայկ Նահապետի վաղնջական ժամանակներ, գնալ Նախասկիզբ, որը տվեց հայ էթնոսի արժանավայել ապրելու հստակ, հավաքական բանաձևումը, որի խտացված արտահայտությունը ձեր թույլտվությամբ ես բերեմ, տեղավորեմ ինձ նախորդած երկու և հաջորդած մեկ սերնդի պատմության համեստ ծիրում։
(շարունակելի)

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 12311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ