Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

2020-ին սպասվում էր 2.3 տոկոս բյուջեի պակասուրդ, համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերին սպասվում է 6.1 տոկոս պակասուրդ

2020-ին սպասվում էր 2.3 տոկոս բյուջեի պակասուրդ, համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերին սպասվում է 6.1 տոկոս պակասուրդ
02.11.2020 | 14:06

2020-ին սպասվում էր 2.3 տոկոս բյուջեի պակասուրդ, համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերին սպասվում է 6.1 տոկոս պակասուրդ, ԱԺ-ում «ՀՀ 2021-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Սա չի ներառում ռազմական դրությամբ պայմանավորված փոփոխությունները», - ասաց նա։ Կառավարության 2021-ի մակրոտնտեսական կանխատեսումները, ԿԲ նախագահի խոսքով, մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին.
«Ըստ դրանց՝ շարունակվելու է համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիայի և դրամավարկային քաղաքականության իրականացումը»։
2021-ի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4.8 տոկոս մակարդակ։
«Համախառն պահանջարկը ևս կվերականգնվի՝ պայմանավորված թե ներքին սպառողական, թե ներդրումային ծախսերով, արտաքին պահանջարկի որոշակի վերականգնմամբ», - ասաց Մարտին Գալստյանը՝ նշելով, որ ներդրումների աճը պայմանավորված կլինի հիմնականում մասնավոր ներդրումներով։


ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2021-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Դիտվել է՝ 5054

Մեկնաբանություններ