Toyota ընկերությունը ներկայացրել է նոր տարբերանշանը: Ճապոնական ընկերության լոգոն երկբաղադրիչ է դարձել, առավել մինիմալիստական: Ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոր տերբերանշանն ազդարարում է Toyota-ի նոր «դարաշրջանի» մասին:
«Նոր տարբերանշան մշակողները հաշվի են առել 4 հիմնական սկզբունք՝ շարժունություն, հեռատեսություն, բարձր որակ ու գերհամաձայնեցվածություն: Տարբերանշանն ընկերության ոչ միայն ավտոմեքենաների, այլ նաև էլեկտրաքարերի ու անօդաչու սարքերի համար է հարմար»,- ասվում է Toyota-ի կայքէջում:
Նշվում է, որ նորո լոգոյին անցումն ընկերությունն աստիճանաբար կիրականացնի: