Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Սթիվ Ջոբսի մասին՝ արդեն հայերեն

Սթիվ Ջոբսի մասին՝ արդեն հայերեն
08.05.2014 | 11:42

Իր նորարարություններով աչքի ընկնող և ժամանակակից տեխնոլոգիաներում իր ունեցած ներդրումներով հայտնի վառ անհատականության՝ Սթիվ Ջոբսի կենսագրությանն այսուհետ կարող ենք ծանոթանալ հայերեն:

Մայիսի 7-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Սթիվ Ջոբսի հայերեն գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գրքի տպագրությունը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:
Գիրքը կազմված է շուրջ երկու տարվա ընթացքում Սթիվ Ջոբսից վերցրած ավելի քան 40 հարցազրույցներից: Գրքում տեղ են գտել հարցազրույցներ հարյուրից ավել այլ անձանց հետ, մասնավորապես՝ ընտանիքի անդամներ, ընկերներ, ընդդիմախոսներ, մրցակիցներ, գործընկերներ և այլն: Գիրքը հրատարակվել է 49 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:
Սթիվ Ջոբսն անցել է կյանքի բարդ, վայրիվերումներով ու հետաքրքիր ճանապարհ, մշտապես հանդիպել է խոչընդոտների, սակայն չի կոտրվել: Նրա կյանքի պատմությունը կարող է ուսանելի լինել բոլոր այն երիտասարդների համար, որոնք նախընտրում են հանդես գալ անհատական նախաձեռնություններով, համարձակ են, խենթ և մտածում են, որ կարող են փոխել աշխարհը:
Այդ իսկ պատճառով էլ նախատեսված է գրքի ամբողջ տպաքանակը՝ 1000 օրինակ, բաժանել դպրոցներին և գրադարաններին՝ Երևանում և Հայաստանի մարզերում:

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ