ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Թրամփի նկատմամբ մահափորձի հետևում, Բայդենի, բայդենականների կամ նրանց հետևում կանգնած գլոբալիստների ականջներն են երևում

Թրամփի նկատմամբ մահափորձի հետևում, Բայդենի, բայդենականների կամ նրանց հետևում կանգնած գլոբալիստների ականջներն են երևում
17.07.2024 | 06:59

ԱՄՆ- ի նախկին նախագահ և 2024 թ. ընտրություններին նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ կատարված մահափորձի մասին տեղեկանալուց անմիջապես հետո մի հարց առաջացավ՝ իսկ ու՞մ էր ձեռնտու և այս պահին էլ ում է ձեռնտու Թրամփի սպանությունը:
Դե, իհարկե՛, ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենին, նրա ոճրագործ վարչակարգին, Սպիտակ տան ու Վաշինգտոնի հայտնի ճիվաղներին երկրի ներսում, նրանց հետևում կանգնած ուժերին (գտնվելու վայրն անհայտ է), իսկ երկրից դուրս Նիկոլի «ընկեր», Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ինչպես նաև հայոց գերագույն գլխավոր ՃԻՎԱՂԻՆ ու միջազգային արենայում նրա նման այլ մանրապճեղների, որոնք գիտեն կամ կանխազգում են, թե ընտրություններում Թրամփի հաղթանակի և ՈՒկրաինային սպառազինության մատակարարման հնարավոր դադարեցման դեպքում մի քանի ամսից ՌԴ հաղթանակով պատերազմի ավարտից հետո ինչ է սպասվում իրենց:
Բայց քանի որ, երևի բոլորս էլ հասկանում ենք, Թրամփի սպանության պատվիրումն էլ, կազմակերպումն էլ մանրապճեղների կարողությունից ու համարձակությունից դուրս էր, նույնիսկ Զելենսկին էլ դժվար թե այդ կարողությունն ու համարձակությունն ունենար, իսկ Մակրոնին, Սթարմերին ու Նաթանյահուին էլ չենք կարող կասկածել, քանի որ, «Российская газета»-ի փոխանցմամբ, ԱՄՆ պաշտոնյաների շրջանում ամերիկյան NBC հեռուստաալիքի աղբյուրները հերքել են հարձակվողի կապն օտարերկրյա պետությունների հետ՝ հայտարարելով, որ նման նշաններ չկան, արտաքին ուժերի կողմից մահափորձի կազմակերպման վարկածն առայժմ կթողնենք մի կողմ:
Վերոշարադրյալը նշանակում է, որ որպես Թրամփի սպանության պատվիրման կասկածյալ մնում են կամ Բայդենը, կամ նրա շրջապատից ինչ- որ մեկը կամ մի քանիսը, կամ նրանց հետևում կանգնած գլաբալիստական, ջհուդամասոնական ուժերը: Բացի Բայդենից, մնացածները կարող են լինել նաև կատարվածի կազմակերպիչը: Իսկ հնարավոր չէ՞, որ պատվիրատուն ու կազմակերպիչը կամ կազմակերպիչները թվարկվածներից որևէ մեկը չեն, այլ բոլորովին ուրիշներ, կամ էլ Թրամփի վրա կրակողը գործել է միայնակ: Կարծում եմ, ոչ, և այս կարծիքի համար կան բավարար հիմքեր:
Թրամփի դեմ մահափորձի կազմակերպիչը կամ կազմակերպիչները նախապես ջանացել են մահափորձն այնպես կազմակերպել, որ տպավորություն առաջանա, թե Թրամփի վրա կրակած 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը տվյալ քայլին է գնացել անձամբ ԱՄՆ-ի նախկին նախագահի և Հանրապետական կուսակցության նկատմամբ ատելության շարժառիթով, այսինքն՝ մահափորձը զուտ Քրուքսի նախաձեռնությունն է եղել, նա գործել է միայնակ:
Միանգամայն ենթադրելի է, որ որպես հանրապետական գրանցված, բայց 3 տարի առաջ դեմոկրատներին մի փոքր նվիրատվություն կատարած Քրուքսը Թրամփի վրա կրակելուց առաջ տեսաձայնագրություն է կատարել ու դրանում հանրապետականների ու Թրամփի նկատմամբ իր ատելությունն արտահայտել կազմակերպչի կամ կազմակերպիչների հանձնարարությամբ կամ պահանջով: Տեսաձայնագրություն, որը հետո հայտնվել է «American Chronicles» սոցիալական ցանցի Instagram- աքաունթում: Քրուքսը հանրապետականներին ու Թրամփին, հնարավոր է, ատել է, բայց տեղի ունեցածում «բայց»-եր շատ կան:
Եվ, ուրեմն, ի՞նչն է հիմք հանդիսանում տեղի ունեցածի հետևում տեսնելու Բայդենի, բայդենականների կամ նրանց թիկունքում կանգնած ուժերի ականջները: Այն հարցը, թե ինչպե՞ս և ինչո՞ւ է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ կատարողը կարողացել անարգել պառկել հանրահավաքի անցկացման վայրի հարևանությամբ, դրանից ընդամենը մոտ 120 մետր հեռավորության վրա գտնվող արտադրական շենքի (ըստ այլ տեղեկությունների, սարայի) տանիքին և այնտեղից կրակել, մեկ անգամ չէ, որ բարձրացվելու է հետաքննության ընթացքում, որն իր վրա է վերցրել Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):
Գիտե՞ք արդյոք, թե ԱՄՆ- ի համեմատ բազմաթիվ առումներով մժղուկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի՝ Թրամփի համեմատ մժղուկ Նիկոլ հայադավի պահպանության ծառայությունը, նրա անվտանգությունն ապահովողները դրսում Նիկոլի մասնակցությամբ այս կամ այն միջոցառման ժամանակ միջոցառման վայրից քանի մետր հեռավորության վրա են շրջակա շինությունների տանիքները նախապես ստուգում ու հսկողության տակ պահում: Շուրջ 500 մետր, եթե չասեմ ավելին:
Բա այդ դեպքում ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունն ինչպե՞ս կարող էր Թրամփի գտնվելու վայրից ընդամենը 120 մետր հեռավորության վրա գտնվող շինության տանիքը նախապես չստուգել, կամ եթե ստուգել էր, հանրահավաքի ողջ ընթացքում իր աչալուրջ հսկողության տակ չպահել, եթե Գաղտնի ծառայության համապատասխան աշխատակիցներին իրենց ղեկավարության կամ իրենց վրա բավականաչափ ազդեցություն ունեցող այլ անձանց կողմից նախապես հանձնարարված չէր վերոնշյալը չանել:
«Տանիքը, որից կասկածյալը կրակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա, զննվել է միջոցառման նախապատրաստման ժամանակ»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, հայտնել է ABC հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի տվյալների, միջոցառման նախապատրաստման ժամանակ տանիքը դատարկ է եղել։
Իյա՜, լու՞րջ… Բա այդ դեպքում քանի՞ ցենտ արժեր տանիքի զննությունը և միջոցառման նախապատրաստումը, երբ դրանից հետո դիպուկահարը կարողացել է անարգել մուտք գործել այնտեղ ու դիրքավորվել: Ի՞նչ է, անվտանգության ապահովումը միայն տանիքը զննելո՞վ է: Թող գային Նիկոլի անվտանգության ծառայությունից դասեր ստանային, բան սովորեին: Նիկոլի անվտանգության ծառայությունը տանիքները ոչ միայն նախապես զննում է, այլև այնտեղ ապահովում իր դիպուկահարների ներկայությունը և աչալուրջ հսկողությունը:
«Գաղտնի ծառայության ղեկավարը և այն ստորաբաժանման ղեկավարը (որը պատասխանատու էր հանրահավաքի ընթացքում անվտանգության ապահովման համար.- խմբ.) պետք է հրաժարական տան»,- «РИА Новости»– ի փոխանցմամբ, X սոցիալական ցանցի իր էջում գրել է ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկը:
Երկրորդ. հանրահավաքի մասնակիցներից մեկը BBC- ին պատմել է, որ Թրամփի վրա հարձակումից րոպեներ առաջ նախազգուշացրել է իրավապահներին տանիքին զինված տղամարդու ներկայության մասին, սակայն վերջիններս իր նախազգուշացմանն ուշադրություն չեն դարձրել:
Երրորդ. ի վերջո, ինչպես տեղեկանում ենք «Российская газета»– ի հրապարակումից, Թրամփի անվտանգության ծառայությունից աղբյուրները հայտնել են, որ Գաղտնի ծառայությունից (ըստ այլ տեղեկատվության, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունից) մի քանի շաբաթ շարունակ խնդրել են ուժեղացնել նախագահի թեկնածուի պաշտպանությունը, սակայն Բայդենի վարչակազմը մերժել է դա:
Հուլիսի 14- ին, ավելի վաղ ամերիկյան «The Federalist» ամսագիրը հայտնել էր, որ ԱՄՆ- ի Ներքին անվտանգության նախարարությունը վերջին շաբաթների ընթացքում Թրամփի պահպանության ծառայության աշխատակիցներին մերժել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության կողմից նրա անվտանգությունն ուժեղացնելու հարցում: Ճիշտ է, ծառայության ղեկավար Էնթոնի Գուլելմին հետագայում հերքել է, թե Թրամփի թիմի անդամը նման բան է խնդրել, բայց ինքնին պարզ է, որ պետք է հերքեր և ոչ թե հաստատեր՝ նկատի ունենալով դրանից բխող հետևանքները:
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀԴԲ հատուկ գործակալ Քևին Ռոժեկը, պատասխանելով հանրահավաքին նախապատրաստվելու հարցում հատուկ ծառայությունների հնարավոր սխալների մասին հարցին, հայտարարել է. «Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել, որպեսզի պարզվի, թե արդյոք եղել են խախտումներ։ Մենք իրականում չենք կարող այս պահին մեկնաբանել դա»:
ՀԴԲ- ն հայտնել է նաև, որ համագործակցելու է Գաղտնի ծառայության, ինչպես նաև տեղական և պետական մակարդակի տարբեր իրավապահ մարմինների հետ: ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը հայտարարել է, որ հետաքննությունն իրականացնում են նաև ATF-ի (ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրո) գործակալները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ կհանձնարարի հարձակման ամբողջական հետաքննություն անցկացնել, քանի որ «ամերիկացի ժողովուրդն արժանի է ճշմարտությունն իմանալու»:
«Մենք կհրավիրենք Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլին և ներքին անվտանգության նախարարության և ՀԴԲ-ի այլ համապատասխան պաշտոնատար անձանց հնարավորինս շուտ ներկայանալ մեր կոմիտեների լսումներին»,- հավելել է նա:
Ըստ նախնական տեղեկությունների, կոմիտեի լսումները սպասվում են հուլիսի 22- ին:
«Թրամփի համար նախապատրաստում էին Ջոն Քենեդիի (ԱՄՆ- ի 35- րդ նախագահ.- խմբ.) ճակատագիրը՝ հրապարակայնորեն սպանված նախընտրական քարոզարշավի ընթացքում,- «РИА Новости»– ին հայտնել է Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր, անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Միխայիլ Շերեմետը:- Թրամփը, ինչպես և Քենեդին, հանդես էր գալիս մեր մոլորակում ընդմիշտ խաղաղություն ապահովելու օգտին, բայց դա, ըստ երևույթին, ինչ-որ մեկին շատ դուր չի գալիս, հատկապես ռազմական կորպորացիաներին, որոնք կանգնած են ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բայդենի ռեժիմի հետևում»:
Շերեմետի կարծիքով՝ Թրամփի դեմ մահափորձի հետևում կարող է կանգնած լինել Բայդենի շրջապատը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սկանդալային դեմոկրատները՝ կոռուպցիայի մեջ թաթախված, ի վիճակի չեն ազնվորեն պարտվել և վերջում կարող են բարձրաձայն շրխկացնել դուռը՝ իրենց կանգնեցնելու ունակ մրցակցի նկատմամբ իրականացնելով «Ջոն Քենեդու» սցենարը,- ասել է պատգամավորը:- Այնպիսի կեղտոտ քաղաքական գործիչների համար, ինչպիսիք են Բայդենը և նրա շրջապատը, ովքեր իրենց ձեռքերը կեղտոտել են հասարակ ամերիկացիների և աշխարհի այլ անմեղ մարդկանց արյան մեջ, չկան օրենքներ և կանոններ, նրանք հեշտությամբ կգնան նոր հանցագործությունների»:
Նրա կարծիքով, Թրամփն այժմ պետք է ավելի զգույշ լինի և իր ընտրարշավի ընթացքում անվտանգության առավելագույն միջոցներ ձեռնարկի:
Թրամփի թիկնազորը հրաձգին թույլ է տվել անարգել տեսնել իր թիրախը։ Lenta.Ru- ի փոխանցմամբ, անվտանգության աշխատակիցների այս սխալը RT-ի հետ զրույցում նշել է ռուսական «Վիտյազ» անվտանգության ընկերությունների խմբի համալիր անվտանգության ոլորտի փորձագետ Պետր Ֆեֆելովը:
Երկրորդ. ըստ փորձագետի, համապատասխան ծառայությունները պետք է բացահայտեին և հսկողության տակ վերցնեին բոլոր հնարավոր կրակակետերը մինչև հանրահավաքի մեկնարկը, սակայն թիկնապահները դա չեն արել։
Երրորդ. բացի վերոնշյալից, Ֆեֆելովը չի նկատել, որ անվտանգության աշխատակիցներն օգտագործեն զրահապատ ծածկոցներ կամ հովանոցներ, որոնք կարող են թաքցնել նախագահի թեկնածուին հրաձգի տեսադաշտից:
Չորրորդ. կրակոցից հետո թիկնազորի աշխատակիցները նախ փակել են քաղաքական գործչին իրենց մարմիններով, իսկ դրանից հետո թույլ տվել բարձրացնել գլուխը (տեսագրություններում դա նկատելի է թե՛ բեմից Թրամփի հեռանալու պահին, թե՛ ավտոմեքենան նստելիս), ինչը, փորձագետի հավաստմամբ, չի կարելի թույլ տալ, քանի որ հանրահավաքի վայրում կարող էր լինել հրաձգի հանցակիցը, որը կրակ կբացեր այլ դիրքից:
Հիշու՞մ եք ժողովրդական հայտնի իմաստնությունը՝ գողը որ տանից լինի, եզը երդիկից կհանեն:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 16698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ