38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՆ ԷԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՆ ԷԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ
22.07.2011 | 00:00

Տրանսպորտի և կապի ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրը նշում է, որ այս տարվա առաջին կիսամյակում տրանսպորտի և կապի նախարար ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հաջողվել է խելքի բերել կառույցը, առաջին անգամ հաստատվել են ոլորտի գործունեության ռազմավարական գերակա ուղղությունները։ Ի՞նչ է մտածում այս մասին նախարարը, և ո՞րն է առաջին կիսամյակի կարևոր ձեռքբերումը։ «Աշխատանքի գնահատականը հասարակությունը պետք է տա։ Մենք փորձեցինք աշխատանքները ծրագրել ըստ ուղղությունների և կանոնակարգել հստակ քայլերով։ Արդյունքում հաստատվեց ռազմավարական գերակա չորս ուղղություն։ Առաջինը Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցումն է, երկրորդը` Հյուսիս-հարավ մայրուղու առաջին և երկրորդ տրանշների կառուցումը, երրորդը` Հարավ-հյուսիս երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման հետ կապված կազմակերպական խնդիրների լուծումը, և չորրորդը` փոստի կառավարման նոր մոդելի ներդրումը։ Այս պահին Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագծային աշխատանքները շարունակվում են, առաջիկայում Ռուսաստանի մասնագետները կներկայացնեն ավարտուն նախագծերի հինգ տարբերակ, որոնցից կընտրվի մեկը։ Այն հաստատելուց հետո ռեալ կլինի ֆինանսաշինարարական հարցերի լուծումը։ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրում ևս դրական շարժ կա. ամբողջ մրցութային փաթեթը պատրաստ է, սպասում ենք Ասիական բանկի վերջնական հավանությանը, որից հետո կհայտարարվի շինկազմակերպության ընտրության մրցույթ։ Արտաքին կառավարչի և վերահսկողի կարճ ցուցակները կազմված են, մնում է նրանց համաձայնությունը։ Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ երկաթուղուն, ապա աշխատում ենք Չինաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Չի բացառվում, որ առաջիկա եռամսյակում կայանա իմ հանդիպումը Իրանի նախարարի հետ` հարցը վերջնական տեսքի բերելու նպատակով»,- մեզ հետ զրույցում ասաց տրանսպորտի և կապի նախարարը և հավելեց, որ դեռևս լուրջ անելիքներ ունեն ներհանրապետական ուղևորափոխադրման հարցում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ