Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Մենք ուզում ենք, որ այս իշխանական «կրոնը» մերժվի՛, բացառվի՛, անիծվի՛, վերացվի՛

Մենք ուզում ենք, որ այս իշխանական «կրոնը» մերժվի՛, բացառվի՛, անիծվի՛, վերացվի՛
08.05.2024 | 12:10

Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».

1. Պատերազմ բանակի դեմ

2. Պատերազմ Արցախի դեմ

3. Պատերազմ Եկեղեցու դեմ

4. Պատերազմ Սփյուռքի դեմ

5. Պատերազմ 1991-2018-ի անկախության պատմության դեմ

Այս ատելության կրոնը ծավալվեց անթույլատրելիորեն երկար, հետևաբար, կորուստներն ահռելի էին։ Ժամանակն է դադարեցնել։

Ասում է. «Եկեղեցին ինչու՞ է խառնվում քաղաքական գործընթացի մեջ»։

Պետք է հստակ պատասխանել. Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում՝ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, պետության տարածքային ամբողջականությունը, երկրի ներսում խաղաղ համակեցությունը: Սահմանին մշտական պատերազմ, սահմանից ներս՝ չդադարող (խրախուսվող) թշնամանք։ Մենք ուզում ենք, որ այս իշխանական «կրոնը» մերժվի, բացառվի, անիծվի, վերացվի՝ ում ոնց հարմար է։ Եկեղեցին այս պահին իրականացնում է պատմական առաքելություն՝ համախմբելով ազգի բոլոր շրջանակներին՝ ներքին հաշտության և իրական խաղաղության հովանու տակ։ Ճշմարտության գաղափարն այս առումով շատ ավելի ռացիոնալ է, քան իշխանական կրոնի քարոզիչները փորձում են ներկայացնել։ Իշխանությունն ու իր բազմաբնույթ քարոզիչները, փորձելով փոխել հարցի էությունը, հերթական ու շատ ծանր վնասն են հասցնում մեր երկրին ու հասարակությանը։ Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից, դրանից հետո պետք է սկսվի ռացիոնալ, ժամանակակից պետության կառուցումը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ