ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը սարքում են Երևան քաղաք-պետություն

Հայաստանը սարքում են Երևան քաղաք-պետություն
03.04.2024 | 08:43

Երևանում ուր նայում ես, բազմաբնակարան շենքեր են կառուցում, այդ շենքերը հաճախ ավտոմեքենաների կայանատեղիներ, մանկական խաղահրապարակներ չունեն, սարքվում են քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով։ Երևանում բնակարանների առասպելական գներից ՔՊ-ն մեծ փողեր է սարքում։ Մայրաքաղաքում հիմա կառուցվում է մոտ 110 հազար բնակարան։ Չի կարելի բացառել, որ Երևանում շենքերի շինարարությունում կարող են օգտագործվել նաև ադրբեջանական և թուրքական փողեր։ Հայաստանի սահմանամերձ տարածքները, սահմանազատման ու սահմանագծման անվան տակ, մաս-մաս հանձնում են Ադրբեջանին, տնազուրկ դարձած ոմանց, որպես փոխհատուցում, Երևանում տներ կարող են առաջարկել: Հայաստանը հետևողականորեն սարքում են Երևան քաղաք-պետություն, և սա թշնամու խորամանկ ծրագիր է, որ իրականացվում է վայ հայ ղեկավարների միջոցով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ