ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանն իր իշխանության աջակցման ռացիոնալ և էմոցիոնալ ռեսուրսը քամել է մինչև վերջին կաթիլը

Փաշինյանն իր իշխանության աջակցման ռացիոնալ և էմոցիոնալ ռեսուրսը քամել է մինչև վերջին կաթիլը
07.02.2024 | 10:04

Սահմանադրագետները նշում են, որ ՀՀ նոր սահմանադրության համար «Փաշինյան-Ալիև հիմնադիր հայրերին» (միայն այդ երկուսն են նոր սահմանադրության դիսկուրսի քաղաքական շահառուները) անհրաժեշտ է, որ դրան կողմ քվեարկի առնվազն 650 հազար մարդ, հիմք ընդունելով 2021-ի համապետական ընտրությունների ժամանակ հրապարակված ընտրողների թիվը, որը կազմում է 2 միլիոն 595 հազար։

Հայաստանի ամենախուլ գյուղի բնակչից մինչև ՄԱԿ-ի քարտուղար հասկանում են, որ Փաշինյանը ի օգուտ նոր սահմանադրության այդքան կողմ ձայն չի կարող հավաքել: Ավելին, այդքան ձայն չի հավաքվի, եթե նոյնիսկ դրան կողմ քվեարկի հակափաշինյանական ընտրազանգվածի կեսը: Սակայն բոլորը ողջ թափով ընդգրկվել են մի երևույթի քննադատմանը, որը Փաշինյանը հանգիստ ներբեռնել է քաղաքական օրակարգ, այդ օրակարգը նրբորեն համեմելով աբսուրդին մոտիկ և նյարդայնացնող դիսկուրսիկներով ( դրոշ, օրհներգ, ցուլ, կարմիր շորեր, բռնված իշխանամերձ IT-շնիկներ, լեգիտիմություն և մի կին ատամնատեխնիկ):

Այս ամենով հանդերձ, քողարկվում և մոռացության են մատնվում բոլոր նախորդ օրակարգերը, որոնցով Փաշինյանը կատարյալ ֆիասկո է ապրել և խաղում է նոր, ավելի մեծ աբսուրդներով հանրային մտահորիզոնը զբաղեցնելու խաղը:

Ինչպես յուրաքանչյուր ավտոկրատիզմ, այնպես էլ Փաշինյանի կողմից ձևավորված ավտոկրատիզմը ունի «սուրբ գիրք, «մեկ հավատամք» և մեկ «նորին մեծություն շահ», այն է՝ իշխանության պահպանումը: Քանի որ Փաշինյանն իր իշխանության աջակցման ռացիոնալ և էմոցիոնալ ռեսուրսը քամել է մինչև վերջին կաթիլը և իր լեգիտիմությունից մնացել է Լ տառը, ապա նույն լեգիտիմության, այսինքն, աջակցման ռեսուրս հայթայթելու համար այլևս որևէ այլ տարբերակ չի մնացել, քան նոր աբսուրդների ստեղծումն ու նույնիսկ սեփական պետության նկատմամբ հակավարկանիշի ձևավորումը:

Այդ հակավարկանիշի ձևավորումը սեփական պետության նկատմամբ միակ քաղաքական օրակարգն է, որը նա դեռ չի օգտագործել ի շահ սեփական իշխանության և հիմա դա էլ է անում, որպես իր քաղաքական կենսունակության վառելիք:

Սակայն խնդրում եմ ուշադիր լինել այն հանգամանքին, որ ավտոկրատ Փաշինյանին սեփական իշխանության տեսանկյունից բացարձակապես չի հետաքրքրում չանցնող նոր սահմանադրության անցկացման օրակարգը, կարևորը՝ այդ ոսկորը երկար կրծվի: Նրան բացառապես հետաքրքում է տարբերակը, երբ նոր սահմանադրության հանրաքվեի հետ միասին կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ, որտեղ իրեն 650.000 ձայն պետք չէ, այլ պետք է մեծամասնություն՝ ի դեմս իրեն և արբանյակների:

Արդյունքում՝ Ալիև ցլի պահանջները բավարարելու առումով նա ստանձնում է դերակատարություն և դա ցույց տալիս Ալիևին: Արևմտյան իսթեբլիշմենտի կողմից գցված, բայց դեռ շարունակում է բավարարել խաղաղությանամոլությանը հասնող իր պատրաստակամությամբ: Մոմ է վառում ռուսական կողմի բարեհաճությանը արժանանալու համար, դիցուք, իշխանամերձ շրջանակների IT-շնիկներ ձերբակալելով, իսկ հանրության մեջ ներբեռնում սեփական պետությունը քանդելու և նորը ձևավորելու դիսկուրս:

Նա շատ լավ հասկանում է, որ ընդդիմադիր առաջնորդ-առաջնորդության վակուում բացակայությունը, որը նրա իշխանության երկարաձգման հիմնական պատճառներից մեկն է, երկար ձգձգվել չի կարող, ժամանակի հարց է, և փորձելու է օգտվել այդ վակուումից խորհրդարանական -սահմանադրական ընտրություն-հանրաքվեի ժամանակ մնալով անտանելի, ատելի, սիրված, չսիրված, բայց միակ թեկնածուն, որին 650.000 ձայն պետք չէ նորից իշխանություն դառնալու համար, իսկ մինչև ընտրություններ բոլորին նոր սահմանադրությամբ բավարարել և զբաղեցնել պետք է, ձախողված հանրաքվեի և նոր վտանգների մեղավորն էլ հայտնի է, Սիրելի Ժողովուրդ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ