ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օրվա խորհրդի առիթով

Օրվա խորհրդի առիթով
29.11.2023 | 22:05

Այս օրը՝ նոյեմբերի 29-ը, հայ ժողովուրդը չսիրեց: Հայոց պաշտոնական պատմագրությունն ասում է, որ 1920-ի նոյեմբերի 29-ին Կարմիր բանակը մտավ Հայաստան և վերջ տվեց անկախ պետականությանը:

Այսինքն, հայ ժողովուրդը սգում է 1920-ի անկախության կորստի դարդից: Նշանակում է՝ կուզենար վերականգներ այդ պետականությունը:

Եվ եթե էսքանը գիտենք ու ընդունում ենք, մենք ինչու՞ ենք դժգոհում փաշինյան նիկոլից: Դրան ես ժողվարչապետ եմ անվանում, և սարկազմ չկա այդ բառում, քանզի փաշինյան նիկոլը վարչապետ չէ՝ նա ամենաիսկական ժողվարչապետն է, քանի որ հայ ժողովրդին տանում է դեպի իր մուրազը, դեպի 1920 թվականի կարգավիճակ՝ ըստ Ալեքսանրապոլի, այսինքն՝ թուրքի գաղութ 10 հազար ք/կմ տարածքով, այսինքն, թուրքի հետ առևտուրն էլ կլինի, ըստ սիմոնյան ալենի երազանքի, ուտել-խմելն էլ չհաշված:

Որքան անողնաշար պետք է լինել, որ այս աստիճանի այլասերել սեփական պատմագրությունը և սերունդներ փչացնել, արդյունքում ունենալ փաշինյան նիկոլ և դժգոհել: Նորից կրկնեմ՝ եթե ցավ եք ապրում 1920-ի «պետականության» համար, ուրեմն, երջանիկ եղեք ձեր ժողվարչապետով, քանզի վերականգնում է այդ «պետականությունն» իր սահմաններով, բարքերով ու թուրքերի հետ առևտրով:

Տեղին է հիշեցնել, որ հանուն հայ-թուրքական եղբայրության հայ ժողովուրդն իր պատմական տարածքներից կամավոր սկսել է հրաժարվել դեռ 1919 թվականից, առանց պատերազմի ու պարտության:

Ծանոթացեք 1919-ի ամռանը կնքված այսպես կոչված «չեզոք գոտու» պայմանագրին, անդրկովկասյան երկրների երեք վարչապետերի, մեկական ամերիկյան ու բրիտանական գնդապետերի կողմից ստորագրված, համաձայն որի Հայաստանը հրաժարվում էր հօգուտ դեմոկրատական Ադրբեջանի Ղարաբաղից, Զանգեզուրից, Նախիջևանից: հայրիկյան պարույրի և այլ արևմտական կեղտի ինադու գեթ մեկ ռուս չի մասնակցել այդ խայտառակ փաստաթղթի ստորագրմանը, սակայն դա չխանգարեց ռուսների և թուրքերի կողմից հայկական հողերի կիսելու պատմական դոկտրինի գոյացմանն ու տարածմանը, ընդուպ ազգային գաղափարի վերացմանը:

1919 թ. խայտառակությունը շատ նման է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի փաստաթղթին, երբ Նոր Հայաստանի ժողվարչապետը եվրոպացի եղբայրների հետ (Մակրոն, Միշել, Էրդողան և այլք) հրաժարվեց Արցախից՝ տեղի իշխանությունները և պաշտպանության բանակը ահաբեկչական խմբավորում ճանաչելով, ինչը հետագայում հանգեցրեց ցեղասպանության, բնականաբար, մեղքը ռուսների վրա բարդելով, թե բա՝ ռուսները տվեցին Արցախը (կարող էին և պարտավոր էին չտալ, պետք է կռվեն ու մեռնեին, այն դեպքում, երբ ՀՀ ժողվարչապետը պաշտոնապես հրաժարվեց պաշտպանել Արցախի հայերին):

Էս խելքով, էս կարգի պատմագրությամբ հայ ժողովրդին շուտով կմնա միայն Երևանը, եթե Ալիև էֆենդին խաղաղության պայմանագրով այստեղ մի 100 հազար թուրք չտեղավորի և հայերին իրենց տներից սիկտիր չանի: Բայց կարծում եմ, որ հենց դրան էլ գործը գնում է:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2565

Մեկնաբանություններ