ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեզ, ըստ ամենայնի, առաջարկվում է կրկնել ուկրաինական և վրացական սցենարը

Մեզ, ըստ ամենայնի, առաջարկվում է կրկնել ուկրաինական և վրացական սցենարը
16.11.2023 | 06:51

«Մենք որոշել ենք ընդլայնել մեր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ավելի շատ պարեկներ, ավելի շատ պարեկություն՝ սահմանի խնդրահարույց հատվածներում։ Կքննարկենք նաև Եվրոպական Խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը և վիզայի ազատականացման հնարավորությունները»,- երեկ հայտարարել է Ջոզեպ Բորելը:

Այս ամենը, իհարկե, հիանալի է, եթե դիտարկվում է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիայի համատեքստում:

Բայց եթե Բրյուսելում այս փաթեթը դիտարկվում է՝ որպես Հայաստանի «հակառուսականության» բոնուս և միաժամանակ ԵՄ-ն չի ստանձնում պատասխանատվություն Հայաստանի անվտանգության համար, մեզ, ըստ ամենայնի, առաջարկվում է կրկնել ՈՒկրաինայի կամ Վրաստանի սցենարը՝ դրանից բխող ռիսկերով:

Ֆրանսիական ստացված և խոստացված սպառազինության ծավալը չեն լուծում Հայաստանի անվտանգության խնդիրը, այս հարցում մեզ առաջարկվող եվրոպական ընդհանուր բանաձևը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Բայց այս հարթության վրա առաջանում են հարցեր՝ ԵՄ-ն ունի՞ կարողություններ կամ ցանկություն ճնշում գործադրելու Բաքվի վրա, թե՞ հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենալու մեր շահերի հաշվին, ասենք՝ Պրահայի քառակողմ հայտարարության օրինակով:

Եվ վերջապես՝ հակառուսականության դոզայով Հայաստանի «եվրաինտեգրումն» ավելի շատ ռիսկե՞ր է ծնում, թե անվտանգային երաշխիքներ ստեղծում, մանավանդ, երբ Հայաստանի իշխանության, այսպես ասած, ռեվերսը տեղի է ունենում Արևմուտքի ակնհայտ ձախողումների, քաղաքական ու բարոյական դեգրադսցիայի, ուժերի հարաբերակցության ակնհայտ փոփոխության ֆոնի վրա։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ