Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ինձ ուրախացնում է, որ հրեաների մեջ էլ կա տականք՝ հրեաներին թշնամի

Ինձ ուրախացնում է, որ հրեաների մեջ էլ կա տականք՝ հրեաներին թշնամի
19.07.2023 | 08:21

Մատվեյ Գանապոլսկի կա, լիբերալ է, այսինքն՝ ռուսատյաց և արևմտական:

Ծնվել է Լվովում, մեծացել և աշխատել է Մոսկվայում:

Սա հայտնի է «Эхо Москвы», այլ լիբերալ պարբերականներում հրապարակումներով:

Տաղանդավոր մարդ է, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և այլն:

2014-ին չդիմացավ Ղրիմի կորստին և տեղափոխվեց Կիև:

Այժմ մոմ է վառում բանդերականների համար, գրեթե գժություններ դուրս տալիս բանդերական մամուլում, չի ուզում մեռնել Նովոդվորսկայայի պես, ուզում է ապրել, իսկ առանց բանդերականների հաղթանակի չի կարող ապրել:

Երեկ սրան բանդերական ալիքը հարցնում է, թե ինչու են Դոնբասում ու Ղրիմում այդքան շատ կոլաբորանտները:

Սա էլ չի տալիս հստակ պաասխան, այն է՝ Դոնբասում, Ղրիմում և ողջ հարավ-արևելքում ՌՈՒՍՆԵՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ, կոլաբորացիոնիզմ չկա:

Սա տալիս է անիմաստ ապուշ պատասխան, թե բա՝ վախենում են, ճար չունեն և այլն:

Ինչու՞ եմ ես սրա մասին գրում:

ՈՒրեմն, սրա մայրը հրաշքով է փրկվել Բաբի Յառում՝ երիտասարդ աղջկա մարմինը խառնվել էր դիակների հետ, ինչևէ, դիակի տեղ են դրել, չեն սպանել, հետո դուրս են հանել գերեզմանից:

Եվ սա այսօր նացիզմ է պաշտպանում՝ այն բանդերականներին, որոնք Կիևում 1941-ին Բաբի Յառում 33 771 հրեա սպանեցին: Հիմա, սրան ես ի՞նչ անվանեմ:

Սա մա՞րդ է, թե՞ կենդանի:

Սա պարզապես աղանդավոր է՝ ամերիկաստրուկների աղանդի վկա, ինչպես և Հայաստանում Հայրիկյան Պարույրը, Հարությունյան Շանթը, Խզմալյան Տիկոն, Սարգսյան Զավենիչ Արամը, Ղահրիյան Հայկազը, մյուս թափթփուկ ամերիկաստրուկ-թուրքերը:

Քանի որ աղանդավոր են, ի վիճակի չեն գիտակցելու, որ իրենց թշնամին Ամերիկան է, թեպետ ենթագիտակցության մակարդակով զգում են, բայց, այնուամենայնիվ, պաշտում են Ամերիկա, միաժամանակ ատում Ռուսաստանը, քանզի գիտակցում են՝ հենց այդ տերությունն է լինելու առաջիկայում ԱՄՆ գերեզմանափորը և Գոնդուրաս դարձնողը:

Եվ Գանապոլսկու գոյության փաստն ինձ ուրախացնում է: Նրա համար, որ հրեաների մեջ էլ կա տականք՝ հրեաներին թշնամի:

Այսինքն, գոնե մի նմանություն կա այս երկու ժողովուրդների մեջ:

Եվ գանապոլսկիները շատ են Իսրայելում և Ռուսաստանում՝ Խոդորկովսկի, Գուսինսկի, Գոզման, Նևզլին, Բելկովսկի, Յավլինսկի և այլք:

Վատ չէ…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ