Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Իսկապես սիրու՞մ ենք մեր մայրաքաղաքը, թե՞ նորից իմիտացիա է. Արսեն Ջուլֆալակյան

Իսկապես սիրու՞մ ենք մեր մայրաքաղաքը, թե՞ նորից իմիտացիա է. Արսեն Ջուլֆալակյան
10.10.2022 | 07:27

Եթե դատենք մարդկանց խոսքերով՝ բոլորս Երևանը սիրում ենք:
Բայց, չգիտես ինչպես, այդքան սիրված քաղաքում բնակիչներն առաջին իսկ հնարավորության դեպքում առաջ-վերև են տալիս իրենց բնակարաններն ու պատշգամբները, կառուցում են ապօրինի շինություններ (նույնսիկ հիասքանչ դալաններն են արդեն անճաշակ շինություններով հագեցած), փակում են մայթերը՝ զրկելով մարդուն տարրական քայլելու, զբոսնելու հնարավորությունից, այլանդակում են հիասքանչ ճարտարապետությունը, վերացնում կանաչ գոտիները, այգիները, մանկապարտեզներն ու դպրոցները, աղտոտում են որտեղ պատահի, կայանում են մեքենաներն ինչպես ուզեն: Տարբեր անճաշակ գովազդային վահանակներն ու բանկոմատները՝ որտեղ ասես, իսկ «Երևանյան բակ» հասկացողությունը՝ վաղուց արդեն բացառիկ երևույթ:


Եվ այդ ամենն անկախության 31 տարվա ընթացքում (այսինքն, այլանդակողը մենք ենք, ոչ թե մի օտար ազգ):
Մտածենք՝ իսկապես սիրու՞մ ենք մեր մայրաքաղաքը, թե՞ նորից իմիտացիա է:

Դիտվել է՝ 13002

Մեկնաբանություններ