Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Volkswagen-ը ներկայացրել է իր առաջին էլեկտրական ավտոմեքենան

Volkswagen-ը ներկայացրել է իր առաջին էլեկտրական ավտոմեքենան
29.09.2020 | 23:46

Volkswagen ընկերությունը ներկայացրել է իր առաջին էլեկտրական ավտոմեքենան՝ ID.4-ը։ Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ գերմանական մեքենաշաինական ընկերությունն այն վաճառքի կհանի առաջիկա ամիսներին։
«Այն հասնաելի կլինի երկու՝ էլեկտրական ու հետևի անվային շարժիչով, ինչպես նաև լիաքարշակ և էլեկտրական երկու շարժիչներով տարբերականերով։ Առաջին մոդելի շարժիչների ընդհանուր հզորությունը 201 ձիաուժ կկազմի, երկրորդինը՝ 302»,- գրել է աղբյուրը։


Մեկ լիցքավորման պարագայում մեքենան կարող է 400 կմ ժամ անցնել, այսինքն, մոտավորապես, 7.5 ժամ անդադար կարելի կլինի վարել մեքենան։ Մարտկոցի մեկ ժամ լիցաքովորումը կբավականեցնի 50 կմ տարածություն անցնելու համար։
Պարբերականը նշում է նաև, որ բոլոր գործառույթները կարելի է կառավարել ձայնային հրամանների միջոցով: ID.4-ը, ըստ նախնական տեղեկությունների, մոտ 40 հազար դոլար կարժենա։

Դիտվել է՝ 9359

Մեկնաբանություններ