Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության և շահագործման դեմ բողոքող քաղաքացիների հանդիպման ընթացքում չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել:
Վարչապետն առաջարկում էր ժամանակ տալ կառավարությանը ստուգումներ անցկացնելու համար, որից հետո հանքի շահագործումը կամ կվերսկսվի, կամ մեկ այլ որոշում կկայացվի՝ կախված արդյունքներից: Սակայն ցուցարարները պնդում էին, որ այդ ընթացքում հանքը չպիտի շահագործվի. «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներն անընդունելի համարեցին այս տարբերակը: Հանդիպումն ավարտվեց առանց որևիցե համաձայնության, ցուցարարները հայտնեցին, որ շարունակելու են ակցիաները: