Բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համագործակցությամբ իրականացվող «Բնապահպանություն կերպարվեստի լեզվով» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին նկարիչներն այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց և կտավին հանձնեցին արգելոցի գեղեցիկ բնապատկերները:
Այս աննախադեպ ծրագիրը շարունակական է։ Գալիք շաբաթ և կիրակի նկարիչների այլ խմբեր են այցելելու Խոսրովի անտառ։ Ըստ նախնական պայմանավորվածության, այս տարվա դեկտեմբերին ծրագրի շրջանակում ստեղծված կտավները Հայաստանի նկարիչների միությունում կներկայացվեն հանրության դատին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ