Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Երուսաղեմ. օր երկրորդ

Երուսաղեմ. օր երկրորդ
24.01.2013 | 17:33

Երուսաղեմում սուրբ Հակոբոց վանքում կայացած հնգանուն քվեարկությամբ Երուսաղեմի նվիրապետական աթոռի 97-րդ պատրիարք ընտրվել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Հիշեցնենք, որ համաձայն կարգի` պատրիարքի ընտրությունը պետք է հաստատեն Ամենայն Հայոց կաթողիկոսը և Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը:


Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան

Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948 թ. հուլիսի 22-ին, Հալեպում: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում:
1961թ. ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը:
1966 թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց ժառանգավորաց վարժարանը:
1968 թ. հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:
1971թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա:
1971-1972թթ. ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր: 1975 թ. նույն վարժարանի տեսուչն էր:
1972-1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի (Ժնեւ) հայոց թեմի հոգեւոր հովիվ:
1973-ին ստացել է վարդապետական աստիճան:
1974-1980 թթ. Իսրայելի (Հայֆա-Յաֆա) հոգեւոր հովիվն էր:
1980-ին Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում եւ ավարտել եռամյա դասընթացը:
1994-ին եղել է Հյուսթընի (Թեքսաս նահանգ) Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ:
1998 -ին Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:
1999 թ. դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:
2009 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոսին նշանակեց պատրիարքական փոխանորդ: Նա այժմ ծառայում է որպես պատրիարքարանի գործերի կառավարիչ:

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ