12.10.2012|
11:38
Դուք չե՞ք ճանաչել նախապապիս։ Ափսո՜ս։ Նա բարի ու գրավիչ մարդ էր։ Արդեն 76 տարեկան էր, երբ Տերը կանչեց նրան։
Փորագրում էր փայտի վրա` մեծ վարպետ էր, և նրա նուրբ աշխատանքները պարզապես ապշեցնում էին, կարծես ժանյակ լինեին, զարմանալի ճաշակով ու սիրով էին արված։ Շա՜տ էր ուրախանում, երբ նրբագեղ փոքրիկ ինչ-որ իր կարողանում էր նվիրել որևէ տաղանդավոր մարդու։