13.05.2013|
19:40
Ասում են` «Տերովին տերն է տարել, անտերին` գելը»։ Եվ քանի որ «Արտֆուդ» ընկերությունն անտեր չէ, կառավարությունը լրջորեն մտահոգվեց վերամշակող ձեռնարկությունների վարկի «տակ» մնալու խնդրով։ Անցած երեքշաբթի գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով լայնածավալ քննարկում էր կազմակերպվել, որտեղ առանձնակի տեղ հատկացվեց վերամշակող ձեռնարկությունները վարկային տոկոսադրույքների «լծի» տակից հանելու կարևոր խնդրին։