23.07.2013|
11:34
2012 թ. նոյեմբերի 15-ին ժամը 18:30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր կենտրոնական ճանապարհին վարորդ Վահան Վարդերեսյանը իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՃԵԿ-ի պահանջը, հանդիպակաց գոտում հարվածել է ճանապարհով անցնող ոչխարի հոտին, վրաերթի է ենթարկել հովիվ Ի. Մամոյանին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Դեպքի վայրում Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Վահան Սամվելյանն առանց նորմալ զննելու այն, ոչ արձանագրում է սատկած ոչխարների դիրքը, ոչ արյունը, ոչ տրանսպորտային միջոցներից պոկված մասերը, ոչ էլ ավտոմեքենայի անվադողի և արգելակման հետքերը ճանապարհի տվյալ հատվածում: