24.07.2013|
18:24
47 համարի ավտոբուսի վարորդը, երթուղայինի վրա փակցված` «150 դրամ ուղեվարձ»-ը փոխարինեց «100 դրամ»-ով: Ցուցարարները բարձր ծափերով ողջունեցին վարորդի այդ քայլը: Հարցին`թե չի՞ վախենում մյուս վարորդների դժգոհությունից և հատկապես գծի տիրոջ զայրույթից, վերջինս հանգիստ տոնով պատասխանեց. «Դա իմ գործն է: Եթե տուժվում եմ, ես եմ տուժվում, ուրիշ ոչ ոք: Մինչև էսօր ոչ մի ուղևորի չեմ պարտադրել: Կան մարդիկ, որ տալիս են 150 դրամը, կան, որ100դրամ են տալիս, ձայն չեմ հանում»,-ասաց նա: