Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Որոշումը` ոտքի վրա

    Որոշումը` ոտքի վրա

    26.07.2013| 00:24
    Երբ համացանցում հասանելի դարձան Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքում տրոլեյբուսով ուղևորափոխադրումների վարձը սահմանելու մասին» 19.07.13 թ. N3660-Ա և «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» 19.07.13 թ. N3661-Ա որոշումները, ծանոթացա դրանց տեքստերին, ինձ թույլ եմ տալիս համոզմունք հայտնել, որ այդ որոշումներն ընդունվել են ոչ թե մասնագիտական լուրջ հաշվարկների, նույնքան լուրջ քննարկումների, որոշումների նախագծերի պատշաճ ընթացակարգի պահպանման հիման վրա, այլ դրանք մայրաքաղաքում ծայր առած բողոքների ալիքի թելադրանքով պարզապես խզբզվել են ոտքի վրա և համացանց խցկվել։
  • Վարորդ. «Մենք վաբշե ձայն չունենք»

    Վարորդ. «Մենք վաբշե ձայն չունենք»

    25.07.2013| 19:25
    Սարի թաղն սպասարկող 21 և 9 համարների ավտոբուսների գծատիրոջն հանդիպելու իմ փորձերն այդպես էլ ապարդյուն անցավ այսօր: Գտնվելով վերջինիս աշխատավայրում, որտեղ սովորաբար նա լինում է, հույս ունեի առերես նրան ուղղել ինձ հուզող մի շարք հարցեր: Ինձ դիմավորեց գծերն սպասարկող անձի անբարեհամբույր «հարազատը», ով առաջին հայացքից հարձակողական մոտեցում դրսևորեց, և երբ ներկայացա և խնդրեցի ասել, թե ե՞րբ կամ որտե՞ղ կարող եմ հանդիպել նրան, կոպտորեն վրա բերեց. «ի՞նչ ա եղել, ինձի ասա»:
  • Բրետանում ամեն քար պատմություն է «արտաշնչում», իսկ հայերի մասին այստեղ գիտեն` լավ կամ ոչինչ

    Բրետանում ամեն քար պատմություն է «արտաշնչում», իսկ հայերի մասին այստեղ գիտեն` լավ կամ ոչինչ

    25.07.2013| 18:13
    Ինչո՞ւ Ֆրանսիայում հարուստ մարդիկ համեստ են, իսկ մեզ մոտ կամ Ռուսաստանում նրանք ավելի քան հաբռգած են: Չգիտեմ, սովետական համակարգի պտուղներն են կամ ոչ, բայց որ մենք ու Ռուսաստանը էդպես էլ նույն սովետականն ենք մնացել, փաստ է: «Զվարթնոց» օդանավակայանը, իհարկե, ավելի գեղեցիկ ու հարմարավետ է, քան «Շերեմետևոն», սպասարկումն էլ բավականին բարձր է` ռուսների հետ համեմատած: Համենայն դեպս մեզ մոտ, նկատեցի, օդանավակայանի աշխատակիցները ժպտալու սովորություն ունեն, Մոսկվայում նման բան չտեսա: Մոսկվացիները իրենց ազգի նկատմամբ էլ առանձնապես բարյացակամ չեն, իսկ հայերիս նկատմամբ` առավել ևս:
  • Քաղաքն անվճար է երթևեկում (տեսանյութ)

    Քաղաքն անվճար է երթևեկում (տեսանյութ)

    25.07.2013| 17:13
    «Հալա՜լ ա»։ Այսպիսի բացականչություններ էին հնչում կանգառներում սեփական մեքենաներով կանգնող և ուղևորներին անվճար տեղափոխող վարորդների հետևից։ Freecar-ը դառնում է քաղաքային մշակույթ։
  • Սպասում են Տարոն Մարգարյանի խոսքին

    Սպասում են Տարոն Մարգարյանի խոսքին

    25.07.2013| 16:26
    «Տրանսպորտի գնի բարձրացման շուրջ քաղաքացիական ընդվզումը մեծ է։ Նկատվում է, որ սա քաղաքացիական իրավասության շրջանակներում քննարկվող խնդիր է, որից չի կարող անմասն մնալ կառավարությունը»,- կառավարության հուլիսի 25-ի նիստը սկսելուց առաջ ասաց վարչապետը։
  • Վիճաբանություն 34 համարի ավտոբուսում

    Վիճաբանություն 34 համարի ավտոբուսում

    25.07.2013| 15:43
    Այսօր, երբ բարձրացա վերոնշյալ ավտոբուս, արտաքուստ ամեն ինչ խաղաղ էր. բոլոր ուղևորները (թվով տասը-տասներկու հոգի), հանգիստ նստած էին: Ես դեռ չէի հասցրել պայուսակում տեղավորել ձայնագրիչս, ձեռքիս էլ ակտիվիստների «նվիրած» թռուցիկներն էին: Վարորդը անմիջապես գլխի ընկավ` կամ լրագրող եմ, կամ ակտիվիստ: Երբ տեղավորվեցի ամենավերջին ազատ նստարանին, որպեսզի ավելի մոտ լինեմ մյուս ուղևորներին, նա ուշի-ուշով սկսեց հետևել իմ գործողություններին: Զրույցի բռնվեցի կողակիցներիս հետ`թեման ուղեվարձն էր: Հարցրեցի, որքա՞ն եք վճարելու. ձայն չհանեցին: Ասացի` 100 կտաք և ձեռքիս թռուցիկները բաժանեցի կողքիս նստածներին: Մյուսները ևս խնդրեցին:
  • Շարժումը սոցիալական է

    Շարժումը սոցիալական է

    25.07.2013| 15:42
    Կառավարության հուլիսի 25-ի նիստում անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող բողոքի ալիքին, վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանում տեղի ունեցողը որակել է ինքնաբուխ շարժում, որը չունի կուսակցական բնույթ: Նա ասել է, չնայած կուսակցությունները փորձում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է:
  • Հռոմի պապը դեմ է թմրամիջոցների օրինականացմանը

    Հռոմի պապը դեմ է թմրամիջոցների օրինականացմանը

    25.07.2013| 15:39
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Երիտասարդության միջազգային օրվա առիթով Բրազիլիայում իր ելույթում դեմ է արտահայտվել թմրամիջոցների օրինականացմանը:
  • Եղիր ազատ, միացիր freecar-ին

    Եղիր ազատ, միացիր freecar-ին

    25.07.2013| 13:25
    Freecar ակցիան աստիճանաբար թափ է առնում, և մեքենաներով քաղաքացիներին անվճար տեղափոխող մեքենաների թիվն ավելանում է։ Ստեղծվել է համապատասխան կայք՝ http://www.freecar.am/, որտեղ տեղադրված են մեքենաների երթուղիները, ժամերը, ինչպես նաև՝ այլ տվյալներ։ Կայքում գրանցվածների թիվն անցնում է 150-ից։
  • Ոստիկանությունում ոչինչ չի փոխվում

    Ոստիկանությունում ոչինչ չի փոխվում

    25.07.2013| 11:57
    Ոստիկանությունը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիաների վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ, որ ակտիվիստների հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, հետեւաբար՝ պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ: