28.07.2013|
15:03
Ռուսաստանի միգրացիայի պետական ծառայությունը հրապարակել է ներգաղթած քաղաքացիների վերջին տվյալները, որոնք վկայում են, որ օտարերկրյա քաղաքացիների հոսքը ՌԴ աճել է: Միգրացիոն ծառայությունում գրանցված քաղաքացիների շուրջ 79,5%-ը ԱՊՀ երկրներից են, որից 52,6%-ը`ՈՒզբեկստանից, Տաջիկստանից և ՈՒկրաինայից: Պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարում Ռուսաստան են մեկնել 11,3 մլն օտարերկրացիներ, որը 9,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: