-
07.07.2020|
00:25
ՈՒղիղ տասը տարի առաջ այս օրերին սոցիալական հարթակում ձևավորված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» անունով խումբ կար, որը պայքարում էր «Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի դեմ։
-
03.07.2020|
00:01
Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն անարդարացի է համարում թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, թե՛ հայոց գրի, դպրության և մատաղ սերնդի հանդեպ։ «Ինքս դպրոցահասակ չորս երեխայի հայր եմ, ու կարող եմ փաստել՝ առարկան ոչ միայն իմ, այլև բազմաթիվ երեխաների ամենասիրած առարկան է դպրոցում»,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է տեր Հայրն ու հավելում՝ երեխաներին պետք չէ զրկել մայր եկեղեցու պատմությունը հանրակրթական դպրոցում սովորելու հնարավորությունից։
-
03.07.2020|
00:01
«Իրատեսի» հոգևոր էջը վարող Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած «Հանրակրթության պետական չափորոշիչների վերաբերյալ» նախագծում խնդրահարույց կետեր է նկատել, որոնց շուրջ զրուցեցինք նրա հետ։
-
30.06.2020|
21:56
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է առցանց ցուցադրությունների շարքը։ Հուլիսի 2-ին՝ ժամը 19.00‚ հրավիրում ենք վայելելու Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը կհնչի աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու կատարմամբ։
-
26.06.2020|
01:36
«Իրատեսը» կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականից ավելի քան մեկ ամիս է անցել՝ ի՞նչ նորություն կա:
-
26.06.2020|
01:21
Հունիսի 25-ին լրանում է հայ մանկավարժության նվիրյալներից մեկի՝ պրոֆեսոր ԳՐԱՎԻԿ ԲԱԲԱՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը։ Նվիրումի վկայությունը նրա տասնյակ հազարավոր սաներն են, բազմաթիվ գիտական աշխատանքները, կրթական գործի կազմակերպման ոլորտում ձեռք բերած հաջողությունները։
-
19.06.2020|
22:48
ԳԹԿ-ն հրապարակել է 2020 թվականի միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների.
02 հուլիսի՝ «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն/:
-
11.06.2020|
16:26
Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:
-
05.06.2020|
00:42
Երևան քաղաքի 6 դպրոցի տնօրենների քաղաքապետարանը նկատողություն է հայտարարել: Պատճառն այն է, որ ավարտական դասարանների աշակերտները դպրոցում հրաժեշտի ցերեկույթ են կազմակերպել:
-
27.05.2020|
13:54
ՀՀ ԳԱԱՎ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ չնայած դժվարինժ ամանակներին՝աստղադիտարանը շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել իր գիտական և այլ գործունեությունը՝ պահպանելով, իհարկե, անվտանգության բոլոր կանոնները։