-
16.01.2014|
17:36
Կառավարությունը փորձում է շահել երիտասարդության սիրտը։ ԿԳ նախագահ Արմեն Աշոտյանը կառավարության նիստում առաջարկեց մայիսի 16-ը պետականորեն հայտարարել Երիտասարդության օր։
-
14.01.2014|
11:53
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ստորագրել է հրաման, համաձայն որի` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը և նշանակումը:
-
13.01.2014|
15:19
Այսօրվանից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից:
-
13.01.2014|
12:48
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
-
10.01.2014|
16:05
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը:
-
09.01.2014|
13:26
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։
-
06.01.2014|
10:52
Որպեսզի ՀՀ նախագահի ամեն մի ընտրությունից առաջ իշխանություններն ազատվեն գլխացավից, առաջ քաշեցին կրթական ոլորտը՝ դպրոց, քոլեջ, բուհ, ապաքաղաքականցնելու գաղափարը: Եվ դա պատահական չէ, քանի որ մեր օրերում թեկուզ սակավ, բայց ըմբոստ ուսանողների՝ դասադուլների դիմելու քայլերը կարող են վարակիչ լինել և սպառնալիք դառնալ գործող իշխանության համար:
-
27.12.2013|
18:38
Դեկտեմբերի 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ մի խումբ ուսանողներ խոչընդոտել են պաշտպանությանը մասնակցել ցանկացող լրագրողների աշխատանքը։ Այս առնչությամբ բուհի ուսանողական խորհուրդը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ։
-
27.12.2013|
16:27
Դեկտեմբերի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանն ամփոփեցին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի արդյունքներն անցնող 2013 թվականին։ Նշենք, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։
-
27.12.2013|
13:06
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Տնտեսագիտական համալսարանում ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ լրագրողներին մի խումբ երիտասարդներն թույլ չեն տվել ներկա գտնվել և տեսանկարահանել այն, հերթական անգամ ստիպում է վերանայել բուհական խնդիրները: