Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Իսրայելը կրակը նորից մոտեցրել է մերձավորարևելյան վառոդի տակառին, թիրախում Իրանն է, թերս նաև՝ Ռուսաստանը

Իսրայելը կրակը նորից մոտեցրել է մերձավորարևելյան վառոդի տակառին, թիրախում Իրանն է, թերս նաև՝ Ռուսաստանը
22.06.2024 | 11:47

Իրադարձությունները կարող են զարգանալ Հայաստանի և աշխարհի համար վտանգավոր սցենարով


Եթե իրական կյանքում կամ փաստագրական որևէ ֆիմում տեսել եք ծովում կամ օվկիանոսում սպիտակ շնաձկան հարձակումն իր զոհի վրա, կարող եք դրա նմանակմամբ հասկանալ Իսրայելի սիոնիստական վարչակարգի ագրեսիվ ու վտանգավոր արտաքին քաղաքականությունը: Քանի Իսրայելի սիոնիստական վարչակարգը ոչնչացված չէ, աշխարհում խաղաղությունը բացառված է:
Իսրայելն օրերս հերթական անգամ հարձակվել է Լիբանանում «Հըզբոլահ»- ի ռազմական օբյեկտների վրա: Իսրայելական կործանիչները Լիբանանում գրոհել են շիաների «Հըզբոլահ» շարժման ռազմական օբյեկտները։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) մամուլի ծառայությունը Telegram ալիքում։
«Որոշ ժամանակ առաջ իսրայելական ՌՕՈՒ- ի կործանիչները հարվածներ են հասցրել «Հըզբոլահ»-ի ահաբեկչական օբյեկտներին Այտարունի շրջանում, այդ թվում՝ զենքի պահեստին և ռազմական կառույցներին»,- «Известия»– ի փոխանցմամբ, նշված է հաղորդագրության մեջ:
Բացի վերոնշյալից, ՑԱՀԱԼ- ը հավելել է, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլահ»- ի ենթակառուցվածքին Շիխինե բնակավայրի շրջանում, ինչպես նաև ռազմական օբյեկտին Լիբանանի հարավում գտնվող
Այտա աշ- Շաբ շրջանում:
Թեև Ցահալը թե 2023 թ. հոկտեմբերի 7- ից առաջ, թե հատկապես դրանից հետո բազմիցս է հարվածներ հասցրել «Հըզբոլահ»- ին, նրա ամենատարբեր կառույցներին, սակայն «Հըզբոլահ»- ի ռազմական օբյեկտներին հասցված վերոնշյալ հարվածն իր մասշտաբով նույնիսկ հոկտեմբերի 7- ից հետո թերևս աննախադեպ է:
Հունիսի 5-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է հյուսիսային ճակատում «Հըզբոլահ»- ի դեմ հզոր գործողություններին ազգային բանակի պատրաստակամության մասին: Նա հիշեցրել է ՑԱՀԱԼ-ի խոստման մասին՝ նման միջոցներ ձեռնարկել դեռ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունների սկզբում։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն- Գվիրը հունիսի 3- ին Իսրայելի հյուսիսում «Հըզբոլահ»- ի կողմից ռմբակոծության պատճառով բռնկված հրդեհից հետո հայտարարել է, որ «եկել է Լիբանանը հրկիզելու ժամանակը»: Իսրայելի ֆինանսների նախարարության ղեկավար Բեցալել Սմոտրիչը հիշեցրել է, որ 2023 թվականին Բեն- Գվիրը խոստացել էր «Լիբանանը վերադարձնել քարի դար», և եկել է պահը, երբ ժամանակն է դա իրականացնել:
Հարկ է ուշադրություն դարձնել, որ Իսրայելի ազգային անվտանգության և ֆինանսների նախարարներն արտահայտվել են ոչ պարզապես համարժեք գործողությունների դիմելու կամ «Հըզբոլահ»- ին հարվածելու, այլ Լիբանանը հրկիզելու և քարի դար վերադարձնելու մասին: Ակնհայտ է, որ տարածաշրջանի քաղցկեղն ավելի հեռուն գնացող պլաններ ունի:
Բնականաբար, հարց է առաջանում, թե Պաղեստինում ՀԱՄԱՍ- ի դեմ պատերազմը դեռ չավարտած, Իսրայելը կամ Իսրայելի ղեկավարությունից ոմանք ինչու՞ են ձգտում լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշել «Հըզբոլահ»-ին և Լիբանանին, եթե ոչ «Հըզբոլահ»-ի հետևում կանգնած Իրանին այդ նույն պատերազմի մեջ ներքաշելու, ինչպես նաև Լիբանանի կամ նրա մի մասի տարածքը, ներառյալ՝ նավթով ու գազով հարուստ առափնյա գոտին կամ շելֆը բռնազավթելու համար:
Ավելին, Իսրայելի նպատակները կարող են էլ ավելի հեռուն գնացող լինել՝ ծանր կացության առջև կանգնեցնել այժմ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանին, որը դժվար թե մի կողմ կանգնի ու նայի, թե Իսրայելն ինչպես է միջուկային զենքի գործածմամբ ավերում իր աշխարհաքաղաքական դաշնակցին: Իսկ որ Իսրայելն Իրանի դեմ պատերազմի դեպքում կդիմի իր միջուկային զինանոցի օգտագործմանը, ընդ որում, շատ արագ՝ կաթվածահար անող հարվածներ հասցնելու նպատակով, դրանում կասկած գրեթե չկա:
Հակառակ պարագայում Իրանին պատերազմի մեջ ներքաշելն իմաստ չի ունենա, Իսրայելը նույնպես կավերվի, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ միաժամանակ հարվածներ կստանա և՛ Իրանից, և՛ «Հըզբոլահ»- ից, և՛ Լիբանանի պաշտոնական բանակից, և՛ Իրաքում ու Սիրիայում գտնվող շիա դիմադրական ուժերի կողմից, և՛ Պաղեստինի, այնտեղ գտնվող և դեռ ամբողջապես չոչնչացված ՀԱՄԱՍ- ի մարտունակ բրիգադների կողմից:
Ի դեպ, որքան էլ Իսրայելը և մի շարք այլ պետություններ «Հըզբոլահը» ներկայացնեն իբրև ահաբեկչական կառույց, իրականում այն ահաբեկչական չէ, այլ օրինական դիմադրական շարժում է, որը պայքարում է շիա մահմեդականների գոյության իրավունքի, Լիբանանի տարածքի ազատագրման, ներկա պահին նաև Իսրայելի կողմից Պաղեստինի արաբների ցեղասպանություն թույլ չտալու համար:
Պաղեստինցիները փորձում են հասնել նրան, որ երկու երկրների միջև ապագա սահմաններն անցնեն այն գծերով, որոնք գոյություն ունեին մինչև 1967 թ. վեցօրյա պատերազմը տարածքների հնարավոր փոխանակմամբ: Պաղեստինը ցանկանում է իր պետությունը ստեղծել Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմն դարձնել նրա մայրաքաղաք: Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967 թ. սահմաններին և բաժանել Երուսաղեմը, կատարել երկու պետության վերաբերյալ ՄԱԿ- ի բանաձի պահանջները:
Արձագանքելով Իսրայելի կողմից վերոնշյալ սպառնալիքներին, «Հըզբոլահ»- ի առաջնորդը՝ շեյխ Հասան Նասրալլան, հունիսի 19- ին խոստացել է պատերազմի դեպքում հակահարված տալ Իսրայելին:
Շիական «Հըզբոլահ» կուսակցությունը չի ձգտում լայնամասշտաբ պատերազմի Իսրայելի հետ, սակայն ագրեսիայի դեպքում նրա կազմավորումը (ռազմական թևը) հակահարված կտա հակառակորդին՝ օգտագործելով սպառազինությունների ողջ զինանոցը: Այս մասին հայտարարել է նրա առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան հեռուստաուղերձում, որը հեռարձակել է «Al Manar» հեռուստաալիքը։
«Հակամարտության ընդլայնման դեպքում մենք մեզ չենք կապի խաղի որևէ կանոններով,- ТАСС– ի փոխանցմամբ , ընդգծել է նա:- Նման իրավիճակում չի կարելի բացառել մեր ուժերի ներխուժումն Իսրայելի հյուսիս, Գալիլեայի գրոհը կարող է տարբերակներից մեկը դառնալ»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ